ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Օմիկրոն» հիմնամանրէն մասամբ կարող է ձևավորված լինել սովորական մրսածության վիրուսից. գիտնականները շարունակում են հետազոտել նորահայտ վիրուսը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէի մուտացիաներից առնվազն մեկն, ամենայն հավանականությամբ, ձևավորվել է մեկ այլ վիրուսի՝ հավանաբար նույն վարակված բջիջներում առկա սովորական մրսացություն առաջացնող վիրուսի գենետիկ նյութի մի մասից:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով հետազոտողների ուսումնասիրություններին, գենետիկ հաջորդականությունը չի հանդիպում SARS-CoV-2 կոչվող կորոնավիրուսի նախորդ տեսակներում, սակայն այն ներկա է շատ այլ վիրուսներում, որոնցից մեկը սովորական մրսածության դեպքում է ի հայտ գալիս և առկա է մարդու գենոմում:

«Կլանելով այդ վիրուսի տարրը՝ «Օմիկրոնը» կարող է «առավել մարդկային» ձևավորում ընդունել, ինչի պատճառով հեշտությամբ խուսափում է մարդու իմունային համակարգի հարձակումներից»,- ասել է Քեմբրիջի համալսարանի գիտնական Վենկի Սունդարարաջանը, որը ղեկավարել է հետազոտությունների ընթացքը:

Սա կարող է նշանակել, որ վիրուսն ավելի հեշտ է փոխանցվում՝ միաժամանակ հարուցելով հիվանդության ասիմպտոմ կամ թեթև ընթացք:

Գիտնականները դեռևս չեն պարզել՝ արդյոք «Օմիկրոնն» ավելի վարակիչ է, քան «Քովիդ-19»-ի նախորդ տարբերակները, արդյոք այն ավելի վտանգավոր է, քան «Դելտա» հիմնամանրէն: Այդ հարցերի պատասխանները ստանալու համար մի քանի շաբաթ կպահանջվի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular