Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ե՛վ Բաքվի կողմից ֆինանսավորվող, և՛ կիսապաշտոնական ռուսական լրատվամիջոցները միևնույն երգն են երգում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

infoteka24.ru-ն գրում է, որ Ղարաբաղյան վերջին պատերազմի ժամանակ և ավարտից հետո ռուսաստանյան լրատվամիջոցներում ռազմական գործողությունների ընթացքի և մանրամասների, կողմերի կորուստների գնահատականների և այլնի մասին ընթերցողին մոլորության մեջ գցող հսկայական նյութեր են տեղադրվել։ Բավականին հատկանշական է այն, որ նման համահունչ նյութեր կարելի է գտնել ինչպես Բաքվի կողմից ֆինանսավորվող, այնպես էլ Կրեմլի կիսապաշտոնական լրատվամիջոցներում։

Այդ հրապարակումների կարևորագույն թեզերից մեկն ընթերցողին, այդ թվում՝ հայ հասարակությանը, համոզելն է հայկական կողմի ռազմական առումով լիակատար ձախողման մեջ թե՛ վերջին պատերազմի ընթացքում, թե՛ դրանից հետո։ Այդ թվում դա արվում է թուրք-ադրբեջանական դաշինքին բնորոշ, քաղաքական իմաստային բեռ կրող հուզական սահմանումների կիրառմամբ («ամոթալի պարտություն» և այլն)։ 

Ահա այդ լրատվամիջոցների կողմից հասարակության մեջ «անհրաժեշտ» տեսակետներ սերմանելու համար օգտագործվող մեթոդների ընդհանուր նկարագրությունը:

Կողմերի տեխնիկայի, սպառազինության և մարդկային կորուստների մասին տվյալները տրվել են բացառապես Բաքվի պաշտոնական աղբյուրների, որպես միակ ճշմարտացի աղբյուրների, ինչպես նաև առանձին անգլալեզու որոշ ռեսուրսների հղումով: Հազարավոր թուրք զինծառայողների (և ոչ միայն ռազմական խորհրդատուների) և վարձկան ահաբեկիչների անմիջական մասնակցությունը պատերազմին ընդհանրապես չի նշվել կամ թերագնահատվել է: Լռել են պատերազմում Իսրայելի և Պակիստանի դերի մասին։ Հրապարակումների մեջ անհիմն հայտարարություններ են  օգտագործվել, որոնք պաշտպանված են նույնքան անհիմն էպիտետներով՝ «ըստ առկա ճշգրիտ տվյալների», «ըստ հաստատված տվյալների» և այլն։ Գործնականում ոչինչ չի ասվել պատերազմի նախօրեին և ընթացքում Կրեմլի քաղաքական դիրքորոշման և վերջին առնվազն 2 տարում դրա ակնհայտ մուտացիայի մասին։ 

Պատերազմի ընթացքում տեսանելի էր  Կրեմլի կիսապաշտոնական  ԶԼՄ-ների վատ քողարկված ադրբեջանամետ դիրքորոշումը, որոնցից են  առաջին և երկրորդ հեռուստաալիքները, «Վեստի24»-ը և «Ռոսիա Սեգոդնյան»-ն իր տեղեկատվական եռյակով։ Մեկ այլ կիսապաշտոնական ԶԼՄ է ՏԱՍՍ-ը, որի ներկայացմամբ պատերազմի առաջին իսկ օրվանից մտցվել է և այսօր էլ կիրառվում է «Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սրվել է սեպտեմբերի 27-ին» ձևակերպումը։ Այս պարզեցված ձևակերպումը հավասարեցնում է ագրեսորին և պաշտպանին, և լղոզում այն բնական հարցը, թե ո՞վ խախտեց 1994 թվականի կրակի անժամկետ դադարեցման պայմանագիրը և սկսեց ագրեսիան։ Միևնույն ժամանակ, նման հրապարակումները շեղում են ընթերցողի ուշադրությունը պատերազմի ռազմաքաղաքական տարօրինակություններից և պարադոքսներից։ Օրինակ Շուշիի մոտ տեղի ունեցածի մասին, և այն մասին, թե ինչպե՞ս է ստացվել, որ հակառակորդը կարողացել է ղարաբաղյան լեռնաշղթայի երկայնքով անտառային ճանապարհով գրեթե անարգել դեպի Շուշի շարժվել մեկ շաբաթ: Կամ ինչո՞ւ հոկտեմբերի 20-ի ասուլիսներից մեկում Ալիևն ասել է, որ որ առանց Շուշիի գրավման «դա կլիներ գործի կեսը» (ոչ թե «Խանքենդին», այլ Շուշին)։ Իհարկե, այս բոլոր հարցերն արդարացիորեն բարձրացվել են Ռուսաստանում, այդ թվում նաև որոշ լուրջ փորձագետների կողմից (չշփոթել հայտնի կոռումպացված քարոզիչների և տարբեր հեռուստաշոուներում ցոտկոտողների հետ):

Վերլուծենք թարմ օրինակ, գնահատենք այն օբյեկտիվության և հակառակը՝ քարոզչական ուղղվածության տեսանկյունից։ «Էքսպերտ» ամսագրում Տիխոն Սիսոևը «Լեռնային Ղարաբաղի ֆանտոմային ցավերը» վերնագրով հոդված է հեղինակել և գրել. «Հայաստանում ոչինչ չարեցին Ղարաբաղի պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Մի շարք ամրությունները (այսպես կոչված՝ Օհանյանի գիծը), ըստ էության, հայերը անփոփոխ են թողել 1990-ականներից ի վեր, չեն արդիականացվել։ Զարմանալի չէ, որ Ադրբեջանին բոլոր նպատակակետերը նախապես հայտնի էին, և արդեն պատերազմի առաջին օրերին Բաքուն հաջողությամբ ոչնչացրեց պաշտպանական կառույցների գրեթե բոլոր հենակետերը»։

Զգացմունքային է թվում, բայց իրականում ի՞նչ ունենք: Նախ պաշտպանական գիծն ամրապնդվել է նույնիսկ 1994 թվականի մայիսին կնքված զինադադարից հետո։ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ևս աշխատանքներ են տարվել պաշտպանական գծի ամրապնդման ուղղությամբ, և դա գաղտնիք չէ։ Պատերազմի մեկնարկից հետո ագրեսորին՝ ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական եռյակին, հաջողվել էր պատերազմի առաջին շաբաթում ճեղքել ճակատը ընդամենը 4-5 կմ լայնությամբ՝ Արաքսի հարավային հատվածում և հյուսիս-արևելքում Թալիշ-Մատաղիս ուղղությամբ։ Միաժամանակ փորձագետները գիտեն, որ տափաստանային հարավում հայկական կողմն ընդհանրապես չուներ պաշտպանության երկրորդ գիծ՝ առաջին հերթին այդ ուղղությամբ թիկունքում նշանակալի ուժերի բացակայության պատճառով։ Դեռ պատերազմի սկսվելուց առաջ էին Գորիսի և Կապանի գնդերը ցրել, իսկ դրանք պետք է այնտեղ տեղակայվեին և կազմեին զորքերի երկրորդ էշելոնը։ Բայց անգամ պատերազմից առաջ մի շարք ստորաբաժանումների ցրումով և պատերազմի առաջին օրերին զորահավաքի ընդհանուր խափանումով, մնացած բոլոր ուղղություններով, Ղարաբաղի պաշտպանության գծի ճեղքում չի եղել: Հիմա հարց. արդյո՞ք  եղել է «պատերազմի առաջին օրերին Բաքվի կողմից  պաշտպանական կառույցների գրեթե բոլոր հենակետերի ոչնչացում»։ Հիշեցնենք, որ Քարվաճառի (Քելբաջար) և Ակնեի (Աղդամ) դիրքերը հայկական ուժերը հանձնել են առանց մեկ կրակոցի նոյեմբերի 9-ի պայմանագրով, որը ստորագրվել է ոչ միայն հայ ժողովրդի, այլ նույնիսկ  նախագահի թիկունքում (ինքը՝ պարոն Արմեն Սարգսյանն է խոստովանել, որ դրա մասին իմացել է ԶԼՄ-ներից): Մինչդեռ ոչ միայն պարոն Սիսոևը, այլ նաև խայտաբղետ հեղինակների մի ամբողջ շարք փորձել և փորձում են ընթերցողին ներարկել «պատերազմի առաջին օրերին բոլոր հենակետերի հաջող ոչնչացման» տարբերակը: Իսկ դա նշանակում է, որ կա որոշակի թիրախավորում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՔաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ)Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցըԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամԳառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին«Խաղաղության խաչմերուկը» ՀՀ տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժինԵվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունըԻնչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Երևանը Բաքվին է վերադարձնում 4 գյուղ. արդյո՞ք կլինի խաղաղության պայմանագիրԹմրանյութի ազդեցության տակ ուսուցչուհին հարվածել է արցախցի երեխային (տեսանյութ)Ադրբեջանի միջով․ ինչի սպասել մայիսի 20-ից հետոԾիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Տնտեսագետ Բելյաևը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը ցանկանում բացել Թուրքիայի հետ սահմանը Չավին մնում է «Բարսելոնայում»․ պաշտոնական ՈՒՂԻՂ․ քաշքշուկ և հրմշտոց․ Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՈվքեր են գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոցՆոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) Հայաստանը Բաքվից գազ կգնի՞Վեդիի ոստիկանության բաժնում եմՓաշինյանը գտել է ևս մեկ իրեն տապալելու փորձ՝ երրորդը կես տարվա ընթացքում Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ուղարկել է Ասանժի մոտ. Բաքուն փորձում է թա՞նկ վաճառել իրենՎիրավորանքներ, հայհոյանք․ Տիգրանաշենում լարված է Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանը Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ 2008թ. Արգենտինայի սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. պատմության այս օրը (25ապրիլ)16-ամյա երկու պատանիներ էին դանակահարվել․ ի՞նչ է հայտնիԱմենաուժեղ մագնիսական փոթորիկը կհարվածի այսօր Երկրին․ ինչպե՞ս կազդի մարդկանց վրաՈւժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՀայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Ալիևը սպառնում է խաղաղություն չկնքել ՀՀ-ի հետՆոր օրենք՝ Տավուշից բուհ ընդունվողների համարՄեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Ինչ աշխատանքներ են իրականացվում Բաղանիս-Ոսկեպար ճանապարհինՀայտնի է ամառային զոչակոչի ժամանակահատվածը Բաղանիսում դասադուլ էՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ռուբլին բարելավվում էՁմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ)«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել
Ամենադիտված