ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Չինաստանը. ամերիկացիները նշել են՝ որն է ԱՄՆ գլխավոր հակառակորդ երկիրը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ամերիկացիները Հյուսիսային Կորեան անվանել են ԱՄՆ-ի գլխավոր հակառակորդը, մինչդեռ ամենից անբարյացակամ երկրի տիտղոսը մնացել է Ռուսաստանին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին վկայում են The Economist ամսագրի և YouGov  վերլուծական ընկերության իրականացրած հարցումները:

Հարցվածների 55 տոկոսը Մեծ Բրիտանիան անվանել է ԱՄՆ-ի հիմնական դաշնակից: Երկրորդ տեղում հայտնվել է Կանադան, որին մատնանշել է հարցվողների 53 տոկոսը, երրորդ տեղում են Ֆրանսիան և Իսրայելը (38%): Հարցվողների 2-ն է միայն այդ ցանկում նշել Ռուսաստանը:

Ամերիկացիներն իրենց համար բարեկամ երկրների շարքն են դասել Մեքսիկան, Ֆրանսիան, Գերմանիան, Ճապոնիան, Թայվանը, ինչպես նաև Հարավային Կորեան:

Ինչ վերաբերում է ոչ բարեկամ ընկերներին, հարցվածների 35 տոկոսի կարծիքով՝ այստեղ առաջատարը Ռուսաստանն է: Նրան հաջորդում են Աֆղանստանն ու Չինաստանը:

ԱՄՆ-ի գլխավոր հակառակորդի տիտղոսին արժանացել է ԿԺԴՀ-ն: Առաջատար եռյակում են նաև Իրանը (44%), Աֆղանստանն ու Չինաստանը (36%):

Հարցմանը մասնակցել է 1500 մարդ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular