ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է երկխոսության վերականգնումը Բաքվի և Երևանի միջև և կոչ արել շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ ՄԽ-ի հետ՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ելույթ ունենալով ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, հայտարարել է, որ ԱՄՆ ողջունում է ուղիղ երկխոսության վերականգնումը Հայաստանի և Ադրբեջանի, երկու երկրի կառավարությունների միջև:

«Կոչ ենք անում կողմերին առաջընթացի հասնել հումանիտար հարցերով, այդ թվում՝ կալանքի տակ գտնվող անձանց, ականազերծման, անհետ կորածների, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի ենթադրյալ խախտումների շուրջ հետաքննության: Հուսով եմ, որ մենք բոլորս, այդ թվում՝ Ռուսաստանը, կկարողանան աշխատել այս ոլորտում՝ առաջընթացի հասնելու համար»,- ասել է ամերիկացի գործիչը:

Վերջինս հավելել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում կարևոր հարցերի կարգավորմանը: Բլինկենն ընդգծել է սահմանազատման և սահմանագծման, տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հարցերը, ինչպես նաև կոչ է արել կողմերին շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար:   

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular