ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում անկայուն է, խրախուսում ենք վերջնական կարգավորման հասնելուն ուղղված աշխատանքները՝ միջազգային իրավունքի շրջանակում. Իսպանիայի ԱԳ նախարար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարեսը, ելույթ ունենալով ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստում, անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը՝ ընդգծելով նաև հումանիտար հարցերի լուծման կարևորությունը:

«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում մտահոգիչ կերպով անկայուն է, սակայն շփումների վերականգնումը հուսադրող է: Խրախուսում ենք միջազգային իրավունքի շրջանակում վերջնական կարգավորման հասնելուն ուղղված աշխատանքները: Աջակցում ենք Մինսկի խմբի և համանախագահների աշխատանքին, ընդգծում ենք հումանիտար հարցերին հրատապ արձագանքելու կարևորությունը»,- նշել է իսպանացի դիվանագետը:

Իսպանացի նախարարն ընդծել է, որ ԵԱՀԿ-ն պետք է պահպանի և զարգացնի իր անվտանգության ենթակառուցվածքներն ու համակարգերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular