ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարկեշտության ճգնաժամ, բարոյականության ճգնաժամ, արդարության ճգնաժամ․ Սերժ Սարգսյանը քննադատեց ՀԱՊԿ-ին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում են արհամարհել ՀՀ բնակչության կենսական շահերը, առաջ մղել ադրբեջանա-թուրքական օրակարգը, միջազգային ասպարեզում Հայաստանը ներկայացնելու, ստեղծված իրավիճակում միջազգային հանրության հետ հարաբերվելու ծանր գործը ստանձնել են ընդդիմադիրները։ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հեռավար մասնակցել է «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսին՝ «Միասնական Ռուսաստան» կուսակցության 20-ամյակի տոնակատարության միջոցառումների շրջանակներում։ Երրորդ նախագահը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը ինչպես ակտիվ ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ գործադրած ջանքերի, այնպես էլ Խաղաղապահ զորակազմի տեղակայման միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման համար։ Սերժ Սարգսյանն աներկբա նշել է, թե Հայաստանում վերջերս տեղի ունեցած արտահերթ ընտրությունները ելք չդարձան խորքային ճգնաժամից երկրի դուրսբերման համար։

«Մենք ընդամենը մտանք դժոխքի նոր շրջան՝ ադրբեջանական շարունակվող ագրեսիայով, այս անգամ՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում։ Տարածաշրջանային վերջին զարգացումների և մարտահրավերների համատեքստում չի կարելի անտեսել հայ ժողովրդի կենսական շահերը, չի կարելի դիտարկել պատերազմի կործանարար և անարդար հետևանքները որպես նոր իրողություն։ Մենք չենք համակերպվել այս իրավիճակի հետ, և սա ռևանշիզմ չէ»,- նկատել է նա և հավելել, թե Արցախի հարցը լուծված չէ, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի հարցը սակարկման ենթակա չէ, որ Հայաստանը պետք է մնա տարածաշրջանային ինքնիշխան դերակատար և Ռուսաստանի ռազմավարական դաշնակից:

Ուրշագրավ է, որ Հայաստանի երրորդ նախագահը քննադատել է ՀԱՊԿ գործընկերներին, առանց այլևայլությունների փաստել որոշների ցինիկ վարքը։

«Պարկեշտության ճգնաժամ, բարոյականության ճգնաժամ, արդարության ճգնաժամ. ահա թե ինչն եմ ես համարում կարևոր մարտահրավերներից մեկը համաշխարհային վերաիմաստավորումների ժամանակակից միտումներում։ Օրինակ՝ դժվար է համոզիչ կերպով բացատրել հայ հասարակությանը, թե ինչու են ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ ողջունում և շնորհավորում ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրին՝ ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ տարած ռազմական հաղթանակի կապակցությամբ»,- նշել է Սերժ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Արցախյան պատերազմում կրած պարտությունից հետո ՀԱՊԿ գործընկերներից որոշները հակահայկական քաղաքականություն են որդեգրել, ակտիվորեն գործակցում են Ադրբեջանի հետ, իսկ փաշինյանական իշխանությունները ծպտուն անգամ չեն հանում։ Ուստի, այդ բարդ և կարևորագույն բեռը իրենց ուսերին կրում են ընդդիմության առաջնորդները։

Շահեն Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular