ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական վարչախումբը կալանավորեց «Սիսական» ջոկատի հրամանատարին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախյան երեք պատերազմի մասնակից, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը երեկ կալանավորվել է։ 44-օրյա պատերազմից հետո մի շարք ընդդիմադիր գործիչներ, այդ թվում՝ Մինասյանը մեղադրվեցին վարչապետի սպանության նախապատրաստման փորձի համար։ Այդ ժամանակ թե' Մինասյանին, թե' մյուսներին դատարանները մերժեցին կալանավորել։ Իսկ այժմ՝ շուրջ մեկ տարի անց կալանավորման հարցը երկրորդ անգամ քննելուց հետո է միայն Վերաքննիչը նման որոշում կայացրել։ Իշխանության յուրացման նախապատրաստման, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի, մասնավորապես, Հայաստանի վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման համար անցած տարի մեղադրանք էին առաջադրել նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Աշոտ Ավագյանին։

Առաջին ատյանից մինչև Վճռաբեկ դատարան մերժել էին կալանավորել լեգենդար հրամանատարին, ով իր երկու որդիների հետ 44-օրյա պատերազմին մեկնել էր Արցախ, ակտիվորեն մասնակցել ռազմական գործողություններին։ Չկարողանալով Մինասյանի վրա վարչապետի սպանության փորձի կեղծ մեղադրանք կարել՝ այս անգամ էլ գործը հարուցել են միայն ապօրինի զենք պահելու մեղադրանքով։ Վարչախմբի պարտադրած վճիռը դատավոր Տիգրան Սիմոնյանն է կայացրել։ Նա մինչ վերջերս փոխնախարար էր աշխատում շրջակա միջավայրի նախարարությունում, սակայն կրկին վերադարձվելէ դատական համակարգ, և առաջին իսկ գործերից մեկով նման որոշում կայացրել։

«Ընթանում է «Սյունիքի գլխատում» օպերացիայի երկրորդ փուլը, ինչին օժանդակում են տիգրանսիմոնյան դատավորները, իսկ արդյունքներն առաջիկայում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտ Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։

Միհրան Բաբայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular