ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէով վարակման առաջին դեպքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ի առողջապահության նախարարությունը դեկտեմբերի 1-ին գրանցել 1 կորոնավիրուսի նոր տարատեսակով՝ «Օմիկրոն»-ով, հիվանդանալու առաջին դեպքը. այն հայտնաբերվել է Կալիֆոռնիայի նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնին:

Վարակված անձը, որը լիովին պատվաստած է եղել, միայն վերջերս էվերադարձել Աֆրիկայի հարավից, պարզաբանել է ԱՄՆ-ի գլխավոր վիրուսաբան Էնթոնի Ֆաուչին: «Ախտահարվածը գտնվում է մեկուսացման մեջ, իսկ այն անձինք, որոնք մոտիկից շփվել են նրա հետ, ունեն բացասական թեստ… Լավ է, որ հիվանդը թեթեւ ախտանշաններ ունի, նրա վիճակը բարելավվում է»,-նշել Է նա: Դրա հետ մեկտեղ Ֆաուչին հայտարարել է, որ ԱՄՆ-ում օմիկրոն շտամի հայտնաբերումը եւս մեկն անգամ մատնանշում է պատվաստման եւ պատվաստանյութերի «բուստերային» չափաբաժիններ ընդունելու անհրաժեշտությունը:

Նա ճշտել է, որ ավելի վաղ ստացած տվյալները ստիպում են ենթադրել՝  «բուստարային չափաբաժինը պետք է օգտակար լինի «Օմիկրոն» շտամով վարակված անձի մոտ առնվազն հիվանդության ծանր ընթացքը կանխելու համար: «Օմիկրոն» շտամը հայտնաբերվել է նոյեմբերին Աֆրիկայի հարավում: Մասնագետներն այն կարծիքին են, որ այն կարող է սպառնալիք ներկայացնել, քանի որ այն չափազանց արագ է տարածվում, քան մյուս շտամները, որոնք գիտնականները հայտնաբերել են համավարակի ժամանակաշրջանում, եւ պարունակում է մեծ քանակությամբ մուտացիաներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular