ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոռուպցիոն ռիսկեր եղել են և՛ նախկինում, և՛ հիմա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած «Եվրոասֆալտ» ընկերությունը միայն այս տարի արդեն երեք անգամ շահել է պետական գնումների խոշոր մրցույթներում։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է փաստաբան Սերգեյ Ամիրխանյանի հետ։
 
- Պարոն Ամիրխանյան, այս ամենում արդյո՞ք կոռուպցիոն ռիսկեր նկատում եք:
 
- Իրականում բավականին դժվար է այդ հարցին պատասխանելը։ Հայաստանի իրականությունը մինչև հիմա որպես կանոն ցույց է տվել, որ նման դեպքերում մեծ դեր է խաղում կամ խաղացել տվյալ կազմակերպության հետ որևէ կապ ունեցող բարձրաստիճան պաշտոնյա։ Եթե այդ տեսանկյունից դիտարկենք և նայենք մեր պատմությանը, ապա կոռուպցիոն ռիսկեր միշտ էլ կան հատկապես, եթե ես չեմ սխալվում այդ կազմակերպությունը միայն վերջերս է սկսել գործել։ Բայց միանշանակ վստահությամբ չենք կարող հաստատել, որ առկա են կոռուպցիոն ռիսկեր, քանի որ միայն նրա համար, որ տվյալ կազմակերպության ղեկավարի եղբայրը ունի բարձր պաշտոն դա չի նշանակում, որ այդ կազմակերպությունը որևէ բան պետք է չշահի Հայաստանում։ Քանի որ առկա չեն կոնկրետ փաստեր վստահ ասել, որ կա կոռուպցիոն ռիսկ չենք կարող։
 
- Ալեն Սիմոնյանի բնորոշմամբ՝ այս թեմայի մասին խոսակցությունները խոհանոցային բնույթի են, և նա ոչ մի կոռուպցիոն ռիսկ չի տեսնում, ավելին՝ նշում է, թե իր եղբայրն ընդամենն աշխատում է այդտեղ որպես տնօրեն, կարող էր նաև որպես հաշվապահ աշխատել։ Սակայն վերջերս հետաքննության արդյունքներում պարզվել է, որ «Եվրոասֆալտ» ընկերության միակ բաժնետերը Սիրանուշ Դավթյանն է, ով բնակվում է Արագածոտնի մարզի Ուշի համայնքում հասարակ և ոչնչով աչքի չընկնող բնակարանում։ Ինչի՞ մասին է խոսում այս փաստը։
 
- Ես մանրամասներին տեղյակ չեմ, բայց եթե իրականում այդ կազմակերպությունը ղեկավարում է մի տարեց կին, ով ողջամտորեն չէր կարող ղեկավարել այդ կազմակերպությունը նշանակում է, որ արդեն իսկ այդտեղ առկա են ռիսկեր և՛ ստվերային ղեկավարման տեսանկյունից, և՛ ինչու ոչ նման պարագայում նաև կոռուպցիոն ռիսկերի տեսանկյունից։
 
Սոնա Գիշյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular