ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր հրդեհ՝ Լիճքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 1-ին, ժամը 01:14-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճք գյուղի «Էդոյի գոմեր» կոչվող տարածքում հրդեհ է նկատվում:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում են անասնագոմ, մոտ 6000 հակ անասնակեր, անկել է մոտ 700 ոչխար և մոտ 25 խոշոր եղջերավոր կենդանի։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:00-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular