Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (դեկտեմբերի 1)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր, Ղազախստան՝ Ղազախստանի 1-ին նախագահի օր, Կարակալպակիա՝ Կարակալպակերենի օր, Ռուսաստան՝ Մարտական սխրանքի օր, Ռումինիա՝ Ռումինիայի միավորման օր, Պորտուգալիա՝ Անկախության օր, Ուկրաինա՝ Դատախազության աշխատողների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1824 - Թիֆլիսում բացվել է Ներսիսյան դպրոցը (շարունակել է գործել մինչև 1924 թ.)։

1827- Սուլթան Մահմուդ 2-րդը շուրջ 12 հազար հայ կաթոլիկներ է արտաքսել Կ. Պոլսից, որոնցից 4 հազարը ցրտից զոհվել են ճանապարհին, իսկ մնացածը անցել են Փոքր Ասիայի գավառներ։

– հիմնադրվել է  Շուշիի հայկական տպարանը։

1876 - Թուրքական կառավարության ցուցումներով հրդեհվել է Վանի շուկան, որը զգալի նյութական վնաս է հասցրել տեղի բնակչությանը։

1880 - ծնվել է կոմպոզիտոր Սպիրիդոն Մելիքյանը։

1894 - հրատարակվել է հայ բանվոր հեղափոխականների միավորման նոր օրգան՝ «Կռիվ» թերթը։

1899 – վախճանվել է հասարակական գործիչ և հրապարակախոս Տիգրան Երկաթը։

1903 – վախճանվել է պատմաբան, աշխարհագետ, բանասեր Մանվել Քաջունին։

1907 - Թիֆլիսում լույս է տեսել «Անկախ մամուլ» թերթի առաջին համարը:

1914 – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է ռուսական բանակի Սարիղամիշի օպերացիան, որի արդյունքում ջախջախվել է Էնվեր փաշայի բանակը։

1917 - Խորհրդային Ռուսաստանի ազգությունների գործերի ժողովրդական կոմիսարիատին կից Մոսկվայում ստեղծվում է հայկական գործերի կոմիսարիատ, որի կոմիսար է նշանակվում ականավոր պետական գործիչ Վառլամ Ավանեսովը, իսկ տեղակալ՝ բանաստեղծ Վահան Տերյանը։

1919 - Զանգեզուրի Գեղաձորի հարթավայրում հավաքվել են Գարեգին Նժդեհի ղեկավարած ջոկատները և սկսել գործողություններ տարածաշրջանի մնացած ադրբեջանական բնակավայրերի դեմ։

1920 - Ադրբեջանի հեղափոխական խորհուրդը հայտարարել է, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջևանը որպես Հայաստանի բաղկացուցիչ մասեր։

1921 - Հայաստանում տեղի են ունեցել գյուղական, գավառակային և գավառային խորհուրդների առաջին ընտրությունները։

1923 - Երևանում բացվել է Հայաստանի պետական կոնսերվատորիան:

1929 - սկսել է գործել Քանաքեռի նոր ռադիոկայանը:

1941 - Երևանում կազմավորվել է 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիան՝ գնդապետ Սիմոն Զաքյանի հրամանատարությամբ։   

1955 – ծնվել է ֆրանսահայ ռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը։

1980 – վախճանվել է ֆրանսահայ գրող Զարեհ Որբունին։

1989 - Երևանում կայացած Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ Ազգային Խորհրդի միացյալ նիստում ընդունվել է Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին պատմական որոշումը։

1995 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Յամայկայի հետ։

2005 - Լոնդոնի «Քրիստիս» միջազգային աճուրդում 1,5 միլիոն դոլլարով վաճառվել է Հովհաննես Այվազովսկու նկարներից մեկը:

2006 - ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանը 800 միլիոն դոլլարով վաճառել է աշխարհի ամենախոշոր ավտոընկերության՝ «Ջեներալ Մոթորս»-ի, իրեն պատկանող 10 տոկոս մասնաբաժինը:

2008 – Նաիրիտ գործարանը դադարեցրել է գործունեությունը։

2012 -  Կոնգոյի մայրաքաղաք Բրազավիլի օդանավակայանում վթարի է ենթարկվել Իլ-76 բեռնատար ինքնաթիռը, անձնակազմի բոլոր 7 անդամները զոհվել են, որոնցից 5-ը եղել են Հայաստանի քաղաքացիներ։

2014 - Հռոմի պապը այցել է Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հայկական հիվանդանոց, որտեղ պառկած է եղել Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը:

2020 - համաձայն պայմանավորվածության՝ ադրբեջանական ստորաբաժանումները մտել են Լաչինի շրջան: Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Լաչինը արդեն ադրբեջանական է և «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» արդեն չկա:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1774 - ուժի մեջ է մտել առևտրային բոյկոտը Մեծ Բրիտանիայի և նրա հյուսիսամերիկյան գաղութների միջև, որը նախաձեռնել էր Աշխարհամասային կոնգրեսը։

1800 - Լայպցիգում հիմնադրվել է Հոֆմայստերի և Կյունելի «Edition Peters» երաժշտական հրատարակությունը, որը աշխարհի ամենահին երաժշտական հրատարակությունն է ներկայումս ևս գործող է։

1887  - հրատարակվել է «էտյուդ մուգ տոներով» վեպը, որը առաջին գիրքն է Շերլոկ Հոլմսի մասին։

1891 – կանադացի սպորտային մարզիչ Ջեյմս Նեյսմիթը կազմակերպել է իր հորինած բասկետբոլի առաջին խաղը։

1913 - «Ֆորդ մոթորս կոմպանի» ընկերությունում սկսել է գործել ավտոմեքենաների արտադրության առաջին հոսքագիծը։

1918 – Հարավսլավիայի թագավորությունը հռչակել է իր անկախությունը Ավստրո-Հունգարիայից։

1934 - ԽՍՀՄ-ի Լենինգրադ քաղաքում սպանվել է հայտնի հեղափոխական Սերգեյ Կիրովը։

1943 - Թեհրանում ավարտվել է երեք դաշնային երկրների ղեկավարների՝ ԽՍՀՄ-ի (Ստալին), ԱՄՆ-ի (Ռուզվելտ) և Մեծ Բրիտանիայի (Չերչիլ) գագաթնաժողովը։

1945 - ծնվել է խորհրդային և ռուս դերասան, հումորիստ Գեննադի Խազանովը։

1949 - սպանվել է կոլումբացի նարկոբարոն Պաբլո Էսկոբարը։

1953 - Չիկագոյում լույս է տեսել «Փլեյբոյ» ամսագրի առաջին համարը։

1959 – Վաշինգտոնում ստորագրվել է Անտարկտիկայի մասին համաձայնագիրը, ըստ որի՝ Անտարկտիդան կարող է օգտագործվել միայն խաղաղ նպատակներով։

1972 – վախճանվել է ռուս նշանավոր մաթեմատիկոս Նիկոլայ Լոբաչևսկին։

1996 - սկսել է հերարձակվել ռուսական «СТС» հեռուստաալիքը։

2001 - Ռուսաստանում ստեղծվել է «Միացյալ Ռուսաստան» քաղաքական կուսակցությունը։

2019 - Չինաստանի Ուհան քաղաքում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի համաճարակի առաջին դեպքը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 23 բեռնատար ավտոմեքենաԵվրամիության չափանիշներով արդեն կարմիր գոտում ենքՀՀ իշխանությունների հակաճգնաժամային բանաձևը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների ջերմացումն է, կոնֆլիկտների «հարթումը», որն այս ճանապարհով մեր երկրին նոր ողբերգություն է բերելու. Աբրահամյան Լրագրողական կառույցները պահանջում են, որ Վահագն Ալեքսանյանը ներողություն խնդրի հնչեցրած վիրավորանքի համարՎիճակը գնահատավում է կայուն ծանր․ ԲԿ-ն՝ Արցախից տեղափոխված երեխայի վիճակի մասինՌԴ-Իրան հարաբերությունները վերջին շրջանում տարբեր ոլորտներում զարգանում ենՍպասվում է ձյուն և մառախուղԻնչ է հայտարարել Դավիթ Տոնոյանն այսօր դատարանում. մանրամասներՁեր առաջին գործը պետք է լինի վարչապետի հայտարարությունը դատապարտելը․ դա վատ օրինակ է․ ՆազարյանԱդրբեջանը Հայաստանին առաջարկում է վերականգնել «էթնիկ խճանկարը» տարածաշրջանումԻշխանության նոր մեծ խարդախությունը․ Կարեն Քոչարյան (video)Նախատեսվում է սահմանել 2 միասնական քննության պարտադիր պահանջ. Վահրամ Դումանյանը՝ բուհերի ընդունելության քննությունների մասինՀայտնի է` երբ կհրապարակվի Դավիթ Տոնոյանի խափանման միջոցի հարցով որոշումըԱրցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան. Արտակ ԲեգլարյանՌուսական կողմը շարունակելու է ջանքեր գործադրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. ԿոպիրկինՀՀ արդարադատության նախարարը նոր տեղակալ ունիՉի կարելի վստահել Ադրբեջանին ու հայելային հետքաշումը իրականացնել միայն փոխադարձ համաձայնության հիման վրաՀայ խաղաղապահները վերադարձել են ՀայաստանՍԴ-ն որևէ կերպով հակասահմանադրական չի ճանաչել ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջը. ՄԻՊ թեկնածուԼոռու մարզում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք. հիվանդի գնահատվում է միջին ծանրության Ո՞վ կմտածեր, որ երեկ լրագրողներին հայհոյող հայտնի երևույթը այսօր գնահատանքի խոսքեր է հղում.Վահե ՄակարյանՄայրը և որդին խաբեությամբ հափշտակել են անձանց անվամբ ձևակերպված վարկերի գումարներըՎարչապետն ընդունել է ԵՄ պատվիրակությանը, անդրադարձ է եղել նաև հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին Ժնևում ավարտվել են Լավրով-Բլինկեն բանակցությունները. դրանք տևել են 1,5 ժամ Հնարավոր է հետ բերել Հադրութը և Շուշին․ երբ իշխանությունը լինի մեր ձեռքում, հնարավոր է բանակցային գործընթացով հասնենք այդ տարածքների վերադարձին. Օհանյան 74 տարեկանում մահացել է ամերիկացի երգիչ Meat Loaf-ը Բնական իմունիտե՞տ, թե՞ պատվաստում. ի՞նչն է ավելի լավ պաշտպանում կորոնավիրուսից Սպասվում է ձյուն և մառախուղ Ամերիկացի օրենսդիրներն առաջարկում են բազմաթիվ անհեթեթ օրինագծեր, որոնք մեկնաբանելն անտեղի է. Պեսկովը՝ ՌԴ պաշտոնյաների, այդ թվում՝ Պուտինի դեմ պատժամիջոցներ սահմանելու առաջարկի մասին Շեխեր գյուղի երկու քաղաքացու՝ Արարատ Ղուլյանի և Հմայակ Միրզոյանի դիակները 2020 թվականի դեկտեմբերի 20-ին հայտնաբերել և գտնվում են դիահերձարաններից մեկում, թե որտեղ՝ դեռ չենք պարզել. նույնականացրե՛ք նրանց աճյունները և տվե՛ք հարազատներին՝ հուղարկավորենՊարո՛ն Սուքիասյան, հիմա գերեզմաններ անգամ չունեն այն հայ հարուստները, որոնք հավատում էին Թուրքիային. Քրիստինե Վարդանյանը՝ Խաչատուր Սուքիասյանին (տեսանյութ) Դանակահարություն Երևանում. ոստիկանություն Լավրովն ասել է՝ ինչ է ՌԴ-ն ակնկալում բոլոր արտաքին ուժերից, որոնք ցանկանում են միանալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին Սարսափելի թվեր և պետական անգործություն․ խաղադրույքները չարիք են դարձել ՌԴ-ն Բելառուս է ուղարկել C-400 ՀՕՊ համակարգի 2 դիվիզիոն Ռուս խաղաղապահները 2020-ի նոյեմբերից ի վեր Արցախում մաքրել են 2329 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, վնասազերծել 26 092 պայթուցիկ առարկա. ՌԴ ՊՆ Իրավիճակի հետագա կարգավորման համար անհրաժեշտ է գործնական աշխատանք պետական ​​սահմանի սահմանագծման և սահմանազատման ուղղությամբ. Զասը՝ հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ Նոր զարգացումներ հայ-թուրքական մերձեցման գործում․ Թուրքիան շտապում է ԱԽ քարտուղարը հանդիպել է Եվրամիության խորհրդի նախագահության և Եվրամիության ներկայացուցիչներից կազմված պատվիրակության հետ Պաշտոնանկություն Նիկոլ Փաշինյանի որոշմամբՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 628 դեպքՆիկոլ Փաշինյանը սպառնում է նոր լոքդաուն սկսել Երևանում 20-ամյա աղջիկը նետվել է 3-րդ հարկի պատուհանից. բժիշկները պայքարում են նրա կյանքի համարԱննախադեպ դատավարություն․ ամեն ինչ, որ դռնփակ անեն հրթիռների դատը Սպանություն՝ Աբովյան քաղաքումՀնդկական օվկիանոսում սկսվել են Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունները Ինչո՞ւ է Ռուսաստանը «ի վնաս իրեն» հաշտեցնում Հայաստանին և ԹուրքիայինLME. Գունավոր մետաղների գներն աճել են՝ բացառությամբ մոլիբդենի և կոբալտի Ստրկատերը հիացմունքով նշեց, թե ինչպես երկար տարիներ աշխատած ուսուցիչը հրաժարվել է իր մասնագիտությունից և դարձել պարեկային ոստիկան․ Իշխանյան Պատմության այս օրը (հունվարի 21)
Ամենադիտված