ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոբելյան մրցանակակիրը խոսել է կորոնավիրուսի մեջ ՄԻԱՎ-ի վիրուսի մասնիկների լաբորատոր ներդրման մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

kommersant.ru-ն գրում է, որ COVID-19-ը ստեղծվել է լաբորատորիայում: Այդ մասին հայտարարել է ֆրանսիացի վիրուսաբան Լյուկ Մոնտանյեն, ով 2008 թվականին Նոբելյան մրցանակ է ստացել 1983 թվականին ՄԻԱՎ-ի ռետրովիրուսի հայտնաբերման համար: Նրա խոսքով կորոնավիրուսի մեջ ՄԻԱՎ-ի մասնիկներ են հայտնվել։ Նա ենթադրել է, որ SARS-CoV-2-ը կարող էր ստեղծվել ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութ փնտրելիս: «Այն բնական ծագում չունի, դա մոլեկուլային կենսաբանների աշխատանք է... ի՞նչ նպատակով՝ պարզ չէ... Իմ գործը փաստեր ներկայացնելն է, ես ոչ մեկին չեմ մեղադրում, չգիտեմ ո՞վ և ինչո՞ւ է դա արել։ Միգուցե՞ նրանք ցանկանում էին ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութ ստանալ», - ասել է պարոն Մոնտանյեն CNEws-ի եթերում: Դրանից մեկ օր առաջ էլ Pourquoi docteur podcast-ում պարոն Մոնտանյեն ենթադրել էր, որ վիրուսը ստեղծվել է Չինաստանի Ուհանի լաբորատորիայում: Նրա խոսքով ինքը հիմնվում է վիրուսի կառուցվածքի ուսումնասիրության վրա, որը ներկայացված է ֆրանսիացի մաթեմատիկոս Ժան Կլոդ Պերեսի ուսումնասիրության մեջ։

Հիշեցնենք, որ Fox News-ի տվյալներով Միացյալ Նահանգները հետաքննում է COVID-19-ի հնարավոր ծագումը Ուհանի լաբորատորիայում։ Հեռուստաալիքը պնդում է, որ «զրոյական հիվանդը» կարող էր լինել Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի աշխատակիցը, որը հետազոտություն է անցկացրել օգտագործելով չղջիկներ։ Չինաստանը չապացուցված է համարում տեղեկությունը կորոնավիրուսի լաբորատոր ծագման վերաբերյալ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular