ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռազմական լրագրող. «Ի վերջո, ես միջազգային սկանդալ սարքեցի Երևանում»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

tsargrad.tv-ն գրում է, որ Ռուս ռազմական լրագրող Դմիտրի Ստեշինը տեսանյութ է հրապարակել Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանությունից։ «Ի վերջո, ես միջազգային սկանդալ սարքեցի Երևանում»,- նշել է լրագրողը։

Բացարձակ ճշգրիտ լինելու համար ասենք, որ տեսանյութը հայտնվել է ի պատասխան Դմիտրի Ստեշինի «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի էջերում հրապարակված հոդվածի, որտեղ ռազմական լրագրողը գրել էր Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին։ «Ղարաբաղյան պատերազմից մեկ տարի անց. Ռուսաստանը դադարեցրեց ջարդը, բայց արդյո՞ք ինքն է կրկին մեղավոր» - այսպես էր հոդվածի վերնագիրը:

Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, ինչպես պարզվել է, համաձայն չի եղել Ստեշինի թեզերի հետ։ Նրանց զրույցը եղել է հրապարակային, այն տեղի է ունեցել  Ռուսաստանից ժամանած մամուլի աշխատողների հետ ընդհանուր հանդիպման ժամանակ։ Ստեշինը նշել է, որ Հայաստանը պարզապես հանձնել է Լեռնային Ղարաբաղը, և հիմա Ռուսաստանը պետք է զբաղվի խնդրի լուծմամբ։ Սիմոնյանն ասել է, որ նույն կերպ կարելի է ասել, որ Ռուսաստանն է հանձնել Լեռնային Ղարաբաղը... Մի խոսքով, կողմերը միմյանց չեն հասկացել: Հավելենք, որ վեճի հիմնական թեզերից մեկը եղել է Հայաստանում այն զենքի բացակայությունը, որը կարող էր ոչնչացնել ադրբեջանական «բայրաքթարներ»-ը։ Խորհրդարանի նախագահը պնդել է, որ «բայրաքթարներին»-ը անխոցելի են, բայց ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը գրել է, որ Հայաստանը ուներ այդ զինատեսակին դիմակայելու կարողություն։ «Ես կբացատրեմ: Բայրաքթարը թռչում է, հակաօդային պաշտպանության համակարգը հայտնաբերում է, նշանառում է, բայց չի կրակում. օպերատորը պարտավոր է զեկուցել Ստեփանակերտի հրամանատարությանը, այնուհետև Ստեփանակերտի հրամանատարությունը զեկուցում է Երևանի հրամանատարությանը, և որոշում են խոցել, թե չխոցել։ Այնուհետև նույն շղթայով հրամանը հասնում է օպերատորին,- պատմել է Պեգովը, - «Բայրաքթարը» այդ ընթացքում կարող է ոչ միայն «անհետանալ ռադարից», այլ նաև հարվածել այդ հակաօդային պաշտպանության հենակետային համակարգին։ Դա հենց այդպես էլ, ընդհանուր առմամբ, տեղի է ունեցել։ Ես խոսնակին խորհուրդ կտայի ժամանակ գտնել և զրուցել ՀՕՊ համակարգերի հայ սպաների հետ, նրան շատ հետաքրքիր բաներ կպատմեն»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular