Փորձագետը պարզաբանել է, թե ինչու է Վլադիմիր Պուտինը խոսել Անդրկովկասի «միջանցքների» մասին»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆrossaprimavera.ru–ն գրում է, որ Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի կողմից «տրանսպորտային միջանցքների» մասին արտահայտության օգտագործումը Հայաստանով Զանգեզուրի միջանցքը բացելու առաջարկի նշան է: Նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Սերգեյ Շուբինը։ Վլադիմիր Պուտինի ելույթում օգտագործված «տրանսպորտային միջանցքներ» արտահայտությունը, ըստ փորձագետի, կարող է շատ կարևոր թեմա լինել Ադրբեջանի համար։ «Ես համոզված եմ, որ Հայաստանին, մեղմ ասած, առաջարկվել է բացել Զանգեզուրի միջանցքը։ Անկասկած, Ադրբեջանը տուժում է նրանից, որ Նախիջևանը սահման չունի մայրցամաքային Ադրբեջանի հետ, և միջանցքի ապահովման խնդիրը պետք է լուծվի։ Այնուհետև Լաչինով միջանցք կստեղծվի տարածաշրջանում կյանքը հեշտացնելու համար»,- ասել է փորձագետը: Նրա խոսքով, այդ միջանցքի բացումը կնվազեցնի տարածաշրջանում կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծելու պատճառների թիվը։ «Եթե Հայաստանը գնա այդ զիջումներին, իսկ ես հավատում եմ, որ դա կանի, ապա կոնֆլիկտային գործողությունների հավանականությունը կտրուկ կնվազի»,- ասել է նա։
Նշելով, որ շուտով Բրյուսելում կհանդիպեն Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը, փորձագետն ասել է, որ այնտեղ Սոչիի հայտարարությունները չեն չեղարկվի։ «Չեմ կարծում, որ դա կլինի: Ամենայն հավանականությամբ, բրյուսելյան հանդիպման նախօրեին առանձին խոսակցություն է եղել Փաշինյանի հետ, և նա համոզվել է, որ Սոչիի հանդիպման արդյունքները չպետք է չեղարկվեն, այլապես դա կարող է ծանր հետևանքների հանգեցնել Հայաստանի համար»,- ասել էց Շուբինը։
Հիշեցնենք, որ Զանգեզուրի միջանցքը Հայաստանի տարածքի նեղ շերտն է Արաքս գետի երկայնքով Իրանին սահմանին, որով խորհրդային տարիներին անցնում էին երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ կապելով Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի հետ։ Որոշ փորձագետներ ենթադրում են, որ նոյեմբերի 16-ին Հայաստանի Սյունիքի մարզում տեղի ունեցած մարտերը ադրբեջանական կողմի փորձն էր «բացել» Նախիջևան տանող միջանցք շատ ավելի հյուսիսով։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը