ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետը պարզաբանել է, թե ինչու է Վլադիմիր Պուտինը խոսել Անդրկովկասի «միջանցքների» մասին»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

rossaprimavera.ru–ն գրում է, որ Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի կողմից «տրանսպորտային միջանցքների» մասին արտահայտության օգտագործումը Հայաստանով Զանգեզուրի միջանցքը բացելու առաջարկի նշան է: Նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Սերգեյ Շուբինը։ Վլադիմիր Պուտինի ելույթում օգտագործված «տրանսպորտային միջանցքներ» արտահայտությունը, ըստ փորձագետի, կարող է շատ կարևոր թեմա լինել Ադրբեջանի համար։ «Ես համոզված եմ, որ Հայաստանին, մեղմ ասած, առաջարկվել է բացել Զանգեզուրի միջանցքը։ Անկասկած, Ադրբեջանը տուժում է նրանից, որ Նախիջևանը սահման չունի մայրցամաքային Ադրբեջանի հետ, և միջանցքի ապահովման խնդիրը պետք է լուծվի։ Այնուհետև Լաչինով միջանցք կստեղծվի տարածաշրջանում կյանքը հեշտացնելու համար»,- ասել է փորձագետը: Նրա խոսքով, այդ միջանցքի բացումը կնվազեցնի տարածաշրջանում կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծելու պատճառների թիվը։ «Եթե Հայաստանը գնա այդ զիջումներին, իսկ ես հավատում եմ, որ դա կանի, ապա կոնֆլիկտային գործողությունների հավանականությունը կտրուկ կնվազի»,- ասել է նա։

Նշելով, որ շուտով Բրյուսելում կհանդիպեն Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը, փորձագետն ասել է, որ այնտեղ Սոչիի հայտարարությունները չեն չեղարկվի։ «Չեմ կարծում, որ դա կլինի: Ամենայն հավանականությամբ, բրյուսելյան հանդիպման նախօրեին առանձին խոսակցություն է եղել Փաշինյանի հետ, և նա համոզվել է, որ Սոչիի հանդիպման արդյունքները չպետք է չեղարկվեն, այլապես դա կարող է ծանր հետևանքների հանգեցնել Հայաստանի համար»,- ասել էց Շուբինը։

Հիշեցնենք, որ Զանգեզուրի միջանցքը Հայաստանի տարածքի նեղ շերտն է Արաքս գետի երկայնքով Իրանին սահմանին, որով խորհրդային տարիներին անցնում էին երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ կապելով Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի հետ։ Որոշ փորձագետներ ենթադրում են, որ նոյեմբերի 16-ին Հայաստանի Սյունիքի մարզում տեղի ունեցած մարտերը ադրբեջանական կողմի փորձն էր «բացել» Նախիջևան տանող միջանցք շատ ավելի հյուսիսով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular