ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի պետական պարտքը աճել է․ փաշինյանական վարչախումբը նոր պարտքեր է կուտակում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի պետական պարտքը շարունակում է աճել։ Միայն այս տարվա 10 ամիսների ընթացքում պետական պարտքն աճել է 1,2 մլրդ ԱՄՆ դոլարով կամ 15,6 տոկոսով՝ գերազանցելով 9,2 մլրդ դոլարը։
Նշված ժամանակահատվածում աճել է նաև ներքին պարտքը։ 2021 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի արտաքին պարտքն աճել է 647,4 մլն դոլարով կամ 10,6 տոկոսով, իսկ ներքինը՝ 593,4 մլն ԱՄՆ դոլարով կամ 31 տոկոսով։

Վերլուծաբանները նշում են, թե խնդիրը պետական պարտքի մեծությունը չէ, այլ դրա արդյունավետ ծախսումը, ինչը բացակայում է ՀՀ իշխանությունների դեպքում։ Խիստ մտահոգիչ է պարտքի և համախառն ներքին արդյունքի մեծությունների դինամիկան։ Ստացվում է, որ տնտեսությունն աճել է 4,4 տոկոսով, իսկ պետական պարտքը՝ 15,6 տոկոսով։ Պետական պարտքի հավելաճը չի նպաստել տնտեսության աճին, զարգացմանը, ինչը լրացուցիչ բեռ է դառնում հաջորդ սերունդների համար։

Ըստ էության, փաշինյանական վարչախումբն ավելացնում է պետական պարտքը՝ բացառապես տնտեսական աճ ցուցադրելու, հանրությանը մոլորեցնելու, այլ ոչ տնտեսության իրական վերականգնման համար։ Ամեն դեպքում, այս տեմպերով իշխանության մեկ խոստում իրականություն «կդառնա»՝ երկնիշ աճի վերաբերյալ։ Ուղղակի ոչ թե տնտեսությունը երկնիշ աճ կապահովի, այլ պետական պարտքը։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու կառավարության մյուս պատասխանատուներն էլ կարող են այդ հանգամանքը օգտագործել՝ իրենց ստերը քողարկելու համար։

Հայկ Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular