Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զերծ մնալ որևէ բանակցությունից, համաձայնություններից, որոնք կխախտեն ՀՀ Սահմանադրության պահանջները. հայտարարություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների վերաբերյալ՝ շրջանառության մեջ դնելով սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող Ազգային ժողովի հայտարարության նախագիծ։

Հայտարարության նախագիծն ընթերցեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 103-րդ հոդվածը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածը,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը.

Դատապարտում է

ա) Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթումը,

բ) Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների ներխուժումը, շարունակաբար ուժի գործադրումը կամ այն գործադրելու իրական սպառնալիքները,

գ) Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների նաև դադարումից հետո գերեվարված, պատանդառված անձանց նկատմամբ արձանագրվող միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները, կեղծ դատավարությունների պատրվակով նրանց չհանձնելը, պատերազմական հանցագործություն համարվող գործողությունները:

Արձանագրում է, որ

ա) Ադրբեջանի կողմից վերը նշված հանցավոր գործողությունները շարունակվում են ուղեկցվելով Հայաստանի ու Արցախի տարածքների նկատմամբ հավակնություններով, այդ տարածքներում բնակվող խաղաղ բնակիչների նկատմամբ ահաբեկչություններով, բռնազավթված բնակավայրերում սրբավայերի ու պատմական հուշարձան հանդիսացող եկեղեցական կառույցների սրբապղծմամբ:

բ) Սահմանների որոշումը սահմանակից պետությունների բացառիկ իրավասության ոլորտն է, և որ սահմանները որոշվում են սահմանակից պետությունների միջև միջազգային իրավունքի վրա հիմնված համաձայնության միջոցով Միավորված Ազգերի Կազմակերպության «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» 1969թ. Վիեննայի կոնվենցիայի համաձայն, ըստ որի, ի թիվս այլ դեպքերի՝ առոչինչ է ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու միջոցով ցանկացած միջազգային համաձայնություն:

գ) Արցախի ժողովրդի՝ իր պատմական տարածքում ինքորոշման իրավունքի երաշխավորված իրացումը և Արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիան տարածաշրջանում խաղաղության հաստատման գլխավոր նախապայմանն է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության ձևաչաւիոփ

դ) 44-օրյա պատերազմում անմիջական ներգրավվածություն ունեցող

պետություններից Թուրքիան շարունակում է բացահայտ աջակցել Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին մնալով անպատիժ,

ե) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության ներկայացուցչի կողմից ստորագրված առնվազն քաղաքական և ռազմական նշանակություն ունեցող միջազգային փաստաթղթերը դե ֆակտո իրավական հետևանքներ են առաջացնում, ինչի արդյունքում բացահայտ շրջանցվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 117-֊րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմնադրույթները:

Առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, որի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմամբ:

Գտնում է, որ

ա) Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը ապօրինի բռնակցված Արցախը չի կարող ընդգրկվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Ընդ որում, Ադրբեջանը իր Սահմանադրությամբ չի ընդունել, որ հանդիսանում է Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության իրավահաջորդը:

բ) Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ միջազգային-իրավական պարտավորություն հիմք ընդունելու որևէ քարտեզով արձանագրված սահմանները, առավել ևս, երբ այն չի համապատասխանում միջազգային լավագույն փորձին:

գ) Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ներկայացնող որևէ անձ, այդ թվում գործադիր իշխանության ղեկավարը կամ այլ ներկայացուցիչը, չի կարող գրավոր կամ բանավոր համաձայնության գալ խախտելով Արցախի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետությանը վերաբերող վերը նշված հիմնարար իրավական նորմերը: Այդպիսի ցանկացած համաձայնություն ի սկզբանե առոչինչ է:

դ) Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև վեճերը կարող են լուծվել բացառապես խաղար միջոցներով առանց ուժի և ուժի սպառնալիքի կիրառման:

Պահանջում է Հայաստանի Հանրապետության կառավարությունից.

ա) զերծ մնալ որևէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնություններից, որոնք կխախտեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներն ու հայ ժողովրդի հավաքական կամքը արտահայտված Անկախության հռչակագրով:

բ) Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ հարցը որևէ կերպ չտարանջատել Արցախի ժողովրդի՝ իր պատմական տարածքում ինքորոշման իրավունքի երաշխավորված իրացումից:

Կոչ է անում միջազգային կազմակերպություններին, բարեկամ երկրների խորհրդարաններին դատապարտել Ադրբեջանի ն Թուրքիայի կողմից իրականացված ն շարունակվող հանցագործությունները, ձեռնարկել վերջիններիս նկատմամբ իրավական պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործողություններ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Մի շարք բնակավայրերում ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ. ԱԻՆ Արմավիրում Opel-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում, կա վիրավորԹուրքիայում հայտնել են առաջիկայում Պուտինի հետ բանակցություններ վարելու Էրդողանի մտադրության մասին Փաշինյանական վնասարարություն․ ընդդիմության ցանկացած առաջարկ մերժվում է իշխանության կողմիցԿարծում ենք, որ COVID-19 համաճարակի դասերը դեռ բավականաչափ ուսումնասիրված չեն. ԱՆ փոխնախարար Նոր պաշտոնանկություն Նիկոլ Փաշինյանի որոշմամբՆշվել են «Օմիկրոն» հիմնամանրէի նոր ախտանշանները Կորոնավիրուսի դեմ երրորդ՝ խթանիչ (բուստեր) պատվաստումը կարելի է ստանալ նույն կամ այլ պատվաստանյութով․ ԱՆ Արտագաղթը շարունակվում է, իսկ Փաշինյանի իշխանությունը ոչինչ չի ձեռնարկում Ռուս խաղաղապահները մեկ շաբաթում ապահովել են շուրջ 150 ուխտավորի անվտանգ այցելությունն Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆ Ինդոնեզիայում բացվել են Ռուսաստան-ԱՍԵԱՆ առաջին ռազմածովային վարժանքները Ինչպե՞ս չպայքարել կորոնավիրուսի դեմ․ իշխանության տարօրինակ որոշումը Կորոնավիրուսային իրավիճակը ՀՀ-ումՁգձգվող հակամարտությունները տարածաշրջանում շարունակում են հիմնարար խնդիր լինել և նոր ջանքեր են պահանջում. Շառլ Միշելը հայտնել է ԵՄ պատրաստակամությունն՝ աջակցելու ԼՂ հակամարտության կարգավորմանը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացել է 2,5 տարեկան տղա երեխա. պարզաբանում Կոռուպցիոն ռիսկեր եղել են և՛ նախկինում, և՛ հիմա NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են Ադրբեջանցի զինծառայողները կարողանում են դիտարկման ներքո պահել նաև Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհը. բնակիչների անվտանգության և իրավունքների վերականգնման համար միակ ելքը նրանց հեռացումն է․ ՄԻՊ Նավթի համաշխարհային գները նվազել են Խոշոր հրդեհ՝ Լիճքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկՊատմության այս օրը (դեկտեմբերի 1)Կարո՞ղ է արդյոք օմիկրոնի շտամը նոր համավարակի պատճառ դառնալ 6 ժամ լույս չի լինի«Ժողովուրդ». Հանցագործությունները շատացել են. որն է պատճառԻրական աշխատավարձերը նվազել են. «Ժողովուրդ»Օդի ջերմաստիճանը ցերեկը հյուսիսային շրջաններում կնվազի 10-12 աստիճանով«Հրապարակ».Նոր Skoda-ներում հերթով խնդիրներ են առաջանում«Հրապարակ».Հոգեւորականն իրավունք չունի խառնվել քաղաքականությանը. կքննեն Տեր Ղազար քահանա Պետրոսյանին կարգալույծ անելու հարցըՊարզվում է, երկու օր առաջ, ժելեյած մազերով, 5000 դրամանոց սերիալային դերասան՝ սարգսյան գնելը....«Հրապարակ».Գեւորգ Փարսյանը իշխանության ներկայացուցիչների հետ մասնակցել է  նիստինՆոբելյան մրցանակակիրը խոսել է կորոնավիրուսի մեջ ՄԻԱՎ-ի վիրուսի մասնիկների լաբորատոր ներդրման մասին Սիրիայում և Լիբիայում թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի ջախջախումից հետո անհայտ երկրները ձեռք են բերել Buk-M2E Կապանից դեպի 6 գյուղեր տանող այլընտրանքային ճանապարհը ևս դիտարկվում է ադրբեջանական զինված ծառայողների կողմից․ ՄԻՊԲաքվի դիվանագիտական ​​հապճեպությունը. մանևր Վատիկանո՞վՀայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները ցույց են տալիս իրավիճակի փխրունությունը. Շառլ ՄիշելՌազմական լրագրող. «Ի վերջո, ես միջազգային սկանդալ սարքեցի Երևանում»Հանրային քննարկման ներկայացրած նախագիծը սահմանում է դասագրքի հանդեպ պետության պահանջները․ Ժաննա ԱնդրեասյանԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել Իրանի և Հայաստանի մշակութային ժառանգության նկատմամբՋուր չի լինելուԳերիների հարցը պետք է լուծվի բանակցությունների միջոցովՀԱՊԿ Մշտական խորհուրդը հայտարարություն է տարածելԸնդդեմ թիմակցի, հանուն թուրքական ապրանքների ներկրման. ինչպե՞ս է փոխվել Թունյանի կարծիքը Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը տեխնիկապես չի գործումՈւղղաթիռի կործանումից րոպեներ առաջ ադրբեջանցի կապիտանը լուսանկար է հրապարակելԵրևանում մառախուղի պատճառով ընդհատվել է ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղըՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանները գերեվարված զինծառայողների գործերով ՄԻԵԴ են դիմել Արտահերթ հիմունքներով պետք է առողջական սպասարկում, ապահովում անցնեն նաև զինծառայողների ընտանիքի անդամները․ Տիգրան ԱբրահամյանՄենք կարող ենք վերջնականապես դուրս մնալ Հյուսիս-Հարավ էներգետիկ ու տրանսպորտային-լոգիստիկ միջանցքիցԵղանակը ՀայաստանումՈւնենք հարցերից փախչող Կառավարություն․ Աղվան Վարդանյան
Ամենադիտված