ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի վրեժը Վանո Սիրադեղյանից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պետական գործիչ, գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Ավելի քան մեկ ամիս առաջ տարագրության մեջ մահացած Սիրադեղյանին հողին կհանձնեն հաջորդ օրը՝ իր հայրենի Կոթի գյուղում, հայտնում է այս առիթով կառավարությունում ստեղծված հանձնաժողովը։ Հայ ազգային կոնգրեսը, հարյուրավոր մարդիկ պահանջում էին Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան Պանթեոնում, իսկ իշխանությունները միտումնավոր ձգձգում էին հարցին լուծում տալը։

Շուրջ 40 օր իշխանությունը մատը մատին չի խփել Սիրադեղյանի աճյունը Հայաստան տեղափոխելու համար։ Նրա ընտանիքի անդամներն էլ տարակուսել են կառավարական հանձնաժողովի հաղորդագրությունից, երեկ հայտնեցին, թե աճյունը դեռ չի տեղափոխվել Հայաստան, իսկ կառավարությունն արդեն հոգեհանգստի և հուղարկավորության օր է նշանակում։ Իր կյանքում առաջընթացի և լրագրողական կարիերայի համար Նիկոլ Փաշինյանը մեծապես պարտական է Վանո Սիրադեղյանին։ Եվ այսօր, անձամբ է ամեն ինչ անում Վանո Սիրադեղյանին մոռացության մատնելու համար, դժկամությամբ պատասխանում նրա վերաբերյալ հարցերին։

Նախօրեին էլ, առցանց ասուլիսում վերջին հարցը հենց Վանո Սիրադեղյանի մասին էր։ «Վանո Սիրադեղյանին անձամբ ճանաչել եմ, որոշակի հարաբերություններ եմ ունեցել, նաև «Հայկական ժամանակ» օրաթերթում Ավետիս Հարությունյան անունով երկար ժամանակ տպվել է, հարցազրույց եմ արել: Երբևէ որևէ պարագայում փորձում եմ իմ անձնական համակրանքները և հակակրանքները պետական մակարդակի որոշումների հիմքում չդնել, որովհետև նման դեպքերում պետք է լինել հավասարակշռված, հաշվի առնել բոլոր պոզիտիվ և նեգատիվ հանգամանքները. մաքսիմալ օբյեկտիվ լինել»,- ասել է Փաշինյանը, և առիթը բաց չի թողել մեղադրանքներ հասցեագրելու պետական գործչի հասցեին, թե տարագրության մեջ գտնվող մարդը պետք է գար Հայաստան, հանձնվեր իրավապահներին:

Նույնիսկ իրեն մարդ դարձրածների նկատմամբ է Նիկոլ Փաշինյանը վարվում ամենաստոր կերպով, քանի որ զգում է սեփական ոչնչությունն ու մանրախնդրությունը։ Իսկ Վանո Սիրադեղյանը կմնա Վանո Սիրադեղյան, անկախ նրանից, թե որտեղ կհուղարկավորվի։

Արշալույս Ալեքսանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular