Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը հանձնում է Հայաստանը ոչ թանկ. ու՞մ համար է աշխատում «գեղջուկ» վարչապետը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

tsargrad.tv-ն գրում է, որ 2018 թվականը ընդմիշտ իր արյունոտ հետքը կթողնի ժամանակակից Հայաստանի պատմության վրա ոչ պակաս, քան 2020 թվականը, որը աշխարհը հիշում է ղարաբաղյան երկրորդ պատերազմով: 2018 թվականի ապրիլին էր երկրում իրականացվել «գունավոր հեղափոխություն», որը կոչվեց «թավշյա»։ Հազարավոր երիտասարդներ ուտում, խմում, իսկ ոմանք նույնիսկ քնում էին քաղաքի փողոցներում։ Երգեր, պարեր, ուտելիք ու թվացյալ ընտանեկան մթնոլորտ։ Ընտանեական, բացի այն անեծքներից, որոնք ուղղվում էին գործող իշխանություններին: Եվ, իհարկե, տորթի վրայի գլխավոր բալը, առանց որի «տոնը» չէր կայանա հենց Երևանի կենտրոնում, այն ժամանակ ընդդիմադիր լրագրող Նիկոլ Փաշինյանն էր… խոսքի օրինակ առանց դիպլոմի: Այն ժամանակ մարդկանց չէին հետաքրքրում նրա հոդվածները, որտեղ նա բացահայտ գրում էր Արցախ կոչվող «բեռի» մասին, և երկրի բոլոր դժբախտությունների մեջ մեղադրում արցախահայությանը և հայտարարում «արցախյան կլանը» ոչնչացնելու անհրաժեշտության մասին։ Եվ եթե նույնիսկ դա անհեթեթություն էր թվում հայության ադեկվատ հատվածին, ոմանք անմիջապես բռնկվեցին հենց այդ կլանը ոչնչացնելու գաղափարով։ Հազարավոր երիտասարդ տղաներ վանկարկում էին «Դըմբ, դըմբ, հու», թմբուկ խփում, և չէի էլ կարող պատկերացնել, որ երկու տարի հետո կգնան ստույգ մահվան: Փաշինյանն իր ելույթներում պրոֆեսիոնալ կերպով մեղադրում էր նախկին կառավարիչներին գրեթե բոլոր մահացու մեղքերի մեջ և միաժամանակ բղավում, որ ինքը սիրում և պաշտում է հայ ժողովրդին. «Այո, դու ես լինելու վարչապետ, ոչ թե ես, այլ ԴՈՒ»: Ավելի ու ավելի մտնելով ժողովրդի վստահության մեջ նա, այնուամենայնիվ, կարողացավ հասնել իր նպատակին։ Բայց նրա օրակարգում չկար ոչ Արցախը, ոչ էլ հայկական բանակի արդիականացման հարցը։ Եվ չկաին երկրի համար կարևորագույն խնդիրների կարգավորման սխեմաներ։ Ընդ որում, նրա երկրպագուներից ոչ մեկը բացի էմոցիոնալ պոռթկումներից հասարակ հարց չի տվել. կլինի՞ հետագա գործողությունների կոնկրետ ծրագիր, և, ընդհանրապես, ի՞նչ քաղաքական կուրսով է գնալու Փաշինյանը։ Եվ իզուր, քանի որ նա ազնիվ էր մարդկանց հետ, և նրա միակ ծրագիրը, որով նա գործեց, նախկին իշխանություններին ուղղված բազմաթիվ մեղադրանքներն էին։ Ուրեմն, մի պարզ գյուղացի լրագրող իշխանության գալուց հետո ինքն իր հետաքննությունն անցկացրեց ու վճիռ կայացրեց. բանակ չկա, բոլոր զինվորները սովամահ են լինում, իսկ Արցախն ազատագրած հերոս-գեներալները դավաճաններ են։ Ավելի մեծ աղմուկի համար նա սկսեց Ղարաբաղյան առաջին պատերազմի հերոսներին քարշ տալ բանտեր, նրանցից մի քանիսի գործերն, ի դեպ, դեռ քննվում են դատարաններում։ Եվ ի՞նչ արեց նա իբր «սոված» զինվորի համար. ելակ տվեց հայոց բանակին: Այո, հենց ելակ, որ հայ-ադրբեջանական սահմանին կանգնած տղերքն իրենց Եվրոպայում զգան։ Բայց նրանցից շատերի համար, ցավոք, այդ ելակը ճակատագրական եղավ։ Այսինքն 2020 թվականի աղետը չի սկսվել միայն անցյալ տարվա սեպտեմբերի 27-ին։ Հազարավոր երիտասարդներ ու աղջիկներ, հսկայական թվով կամավորներ գնացին սահման։ Համարձակ, երիտասարդ, հաղթական ավարտի հավատքով նրանք կարող էին կրկնել Ղարաբաղյան առաջին պատերազմի վետերանների գործերը։ Եվ նրանք դա արեցին, բայց նրանց համար ամեն ինչ վաղուց արդեն որոշված ​​էր։ Հայաստանը, ավելի ճիշտ նրա իշխանությունը 44 օր վստահեցնում էր. «Մենք հաղթելու ենք»: Եվ մի օր ուղղակի հայտարարեցին, որ, գիտե՞ք, Շուշի բերդաքաղաքի նկատմամբ կորցրել ենք վերահսկողությունը։ Դրանից հետո Ղարաբաղի հարցի լիակատար տապալման մասին Փաշինյանի պարզաբանումները ագրեսիվ, անընթեռնելի ու անհասկանալի էին։ Օրինակ սկզբում նա պնդում էր, որ զինվորականներն են լքում իրենց դիրքերը։ Հետո ի պաշտպանություն իրեն նամեղադրեց «Իսկանդերներին» միայն 10 տոկոսով պայթելու մեջ, որն էլ ավելի բարձրացրեց ագրեսիվ տրամադրությունների ալիքը։ Փաստն այն է, որ ժողովրդին զայրացրել էր այն, որ իրենց առաջնորդը կառուցողական փաստարկների փոխարեն մեղքը գցում է տեխնոլոգիայի վրա։ Արցախյան պատերազմից հետո փողոցներում մարդիկ արդեն պահանջում էին նրա հրաժարականը, և այդ ինքնակոչ փրկչին ոչ ոք արդեն կուռք չէր դարձնում, ինչպես ընդամենը երկու տարի առաջ էր։ Սա, իհարկե, մեծ հարված էր «ժողովրդական» վարչապետի համար։ Սկսվեցին զանգվածային ձերբակալություններ, ոստիկանները ծեծում էին կանանց և հարձակվում պատերազմի հերոսների վրա։ Հաստատելով, որ խոսքի ազատությունն ու ժողովրդավարությունը քարոզող վարչապետն այլևս երկրպագության առարկա չէ, կառավարությունը որոշեց, որ պետք է պատժել նրանց, ովքեր բացասաբար են արտահայտվում «ժողովրդական»-ի մասին։ Ահա թե ինչպես է օրենք ընդունվել իշխանություններին քննադատելու մասին, ըստ որի կարելի է ազատազրկել սոցցանցերի օգտատերերին։ Օրենքի ձևակերպումն այնքան անորոշ է, որ անգամ առողջ քննադատության համար մարդիկ կարող են բանտ նստել։ Ուրեմն ինչպե՞ս նախկինում եվրոպական արժեքներով ու երազանքներով ապրող Փաշինյանը կարողացավ վերածվել մի մարդու, ով սկսել է մարդկանց բանտարկել Facebook-ում մեկնաբանությունների համար։ Իսկ ու՞ր մնաց հայ հասարակության  ժողովրդավարությանը և եվրոպականացումը։

2020 թվականի Ղարաբաղյան պատերազմից հետո Փաշինյանը որոշեց բացել «խաղաղության դարաշրջան». Բայց միայն հարց է առաջանում. ո՞ւմ հետ, ո՞ւմ կյանքի հաշվին, հայերը դեռ որքա՞ն պետք է այրեն իրենց տներն ու հույսերը, ինչո՞ւ է այս տարվա մայիսի 12-ից թշնամին ինքնիշխան պետության տարածքում, դեռ քանի՞ բնակավայրեր կհայտնվեն թշնամու շրջափակման մեջ։ Այսպիսով, այն ի՞նչ «ապագա կա»-ի մասին էր խոսում Փաշինյանը: Անհասկանալի է: Արդյո՞ք հայերը պատկերացրել են այս «ապագան» և արդյո՞ք այսպիսին է «խաղաղության դարաշրջանը»: Այս հարցերը դեռ երկար կմնան անպատասխան մի երկրում, որտեղ առողջապահության նախարարը բժշկական կրթություն չունի. արտգործնախարարը դիվանագետ չէ, պաշտպանության նախարարը զինվորական չէ և այլն։ Սա է «ապագան»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Ալիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին»Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Արբանյակները ֆիքսել են դեպի ռուսական նավահանգիստ գնացող հյուսիսկորեական տանկերներՓաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Հայտնի են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման նոր ցուցակներում համարների միջակայքերըՍյունիքի մարզում դատավոր է նշանակվել 5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Դուք անկեղծ նախանձում եք ձեր ֆրակցիայի հիմարներին, որոնք դեռ ապրում են 2018-ի մայիսի մեջ․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձըՀունաստանում երկու ուժգին երկրաշարժեր են գրանցվելԺամկետն անցած հավկիթեր են հայտնաբերվելՕրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է Հռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ) Գվարդիոլան կհեռանա «Մանչեսթեր Սիթիից» Ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը փոխվելու է․ ի՞նչ է հայտնի ՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները Կարճատև անձրև, քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի Ներքին Հանդում դպրոցականներն ադրբեջանական դիպուկահարների նշանառության տակ են․ ԹաթոյանՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 3 սպանության փորձ, մեկը՝ հաջողված․ 40–ամյա բնակիչը խոստովանել է Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Խուզարկվել է նաև Ժիրայր Սեֆիլյանի բնակարանը Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էՎաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով «Հայաստանը տանում է դեպի փլուզում». ԼավրովԱրգելափակվել են «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքի երկու հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում․ Ավետ Պողոսյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 1920թ. Երևանից օգնության ուղարկված գնդապետ Թարվերդյանի զորախումբը հասել է Ղարաբաղ. պատմության այս օրը(29 մարտ)Խուզարկվում է Վոլոդյա Ավետիսյանի տունըՄեզ համար մեծ պատասխանավություն ու պատիվ էր լինել կարևորագույն թատերական այս միջոցառման կողքին. Իվետա Տոնոյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՓաշինյանական իշխանությունը կոշտ դիմադրության է արժանանում, սակայն ընթացքը կասեցնել չի լինի․ Տիգրան ԱբրահամյանՌուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Արտակարգ դեպք ԵրևանումԱնկում տարադրամի շուկայումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում4 զn՞հ. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
Ամենադիտված