ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանը չի դիտարկում «3+3» ձևաչափին մասնակցելու հնարավորությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վրաստանի իշխանությունները չեն դիտարկում Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով «3+3» (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան - Ռուսաստան, Թուրքիա, Իրան) բանակցային ձևաչափին մասնակցելու հնարավորությունը։

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է հանրապետության կառավարության՝  Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորման հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ռուս սենատոր Գրիգորի Կարասինի բանակցությունների արդյունքներով արված հայտարարությունում։

«Ռուսական կողմը հետաքրքրվել է, թե ինչպես է վրացական կողմը վերաբերում «3+3» նոր տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմին և այս համատեքստում կոնկրետ գործողություններին, ինչին Զուրաբ Աբաշիձեն պատասխանել է, որ վրացական կողմը չի դիտարկում այս նախաձեռնությանը մասնակցելու հնարավորությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular