Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը փորձում է լարվածություն մտցնել հայ-հունական հարաբերություններում. ՀՀ դեսպանը խոսել է Սալոնիկի միջադեպի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունաստանի Սալոնիկ քաղաքում հասարակական տրանսպորտի վրա հայտնված ադրբեջանական գովազդը՝ «Շուշին Ադրբեջան է» գրառմամբ, հանվել է Հայաստանի դեսպանության, ներհամայնքային կառույցների, Հունահայկական առևտրի պալատի և Հայ դատի Սալոնիկի հանձնախմբի ջանքերով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

«Մենք կապ հաստատեցինք ու աշխատեցինք Սալոնիկի քաղաքային իշխանությունների, նաև գործադիր իշխանության հետ, բացատրեցինք, որ անհապաղ այդ գովազդները հեռացվեն, քանի որ քաղաքական բնույթ ունեն, սադրիչ են: Հաշված ժամերի ընթացքում հունական իշխանություններն արձանագրեցին, և գովազդը հեռացվեց ավտոբուսի վրայից»,- ասել է դեսպանը:  

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից նմանօրինակ գործողություններ կարելի է սպասել ոչ միայն Հունաստանում, որտեղ ադրբեջանական փոքր համայնք կա, այլև այլ երկրներում ևս:

«Ադրբեջանն ուղղակի փորձում է նման սադրիչ քայլերով որպես իրականություն ներկայացնել ու հավերժացնել ուժի կիրառման հետևանքով արձանագրված արդյունքները, մինչդեռ մենք հստակ գիտենք, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը բաց է մնում: Դրա մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրներն էլ խոսել են: Ստացվում է՝ Ադրբեջանը նման մեթոդներով փորձում է մեկընդմիշտ «ֆիկսել», թե իբր Շուշին ադրբեջանական է, և չի կարող վերանայվել Շուշիի վերադարձ Լեռնային Ղարաբաղի կազմում: Բայց Լեռնային Ղարաբաղն ունի իր հստակ ադմինիստրատիվ սահմանները, և Շուշին, ինչպես նաև Հադրութը միանշանակ այդ սահմանների մեջ են: Շուշին և Հադրութն այս պահին օկուպացված են:

Նման քայլերով Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե այդ հարցը փակված է: Ադրբեջանը գնում է ընդդեմ բանակցային գործընթացի տրամաբանության: Այս քայլը ես դիտարկում եմ որպես սադրանք՝ հատկապես այնպիսի բարեկամական երկրում, ինչպիսին Հունաստանն է, որի իշխանությունները մեկ անգամ չէ, որ համերաշխություն են հայտել ՀՀ դիրքորոշումներին համահունչ: Նման սադրիչ քայլով փորձում են ինչ-որ լարվածություն մտցնել հայ-հունական հարաբերություններում, ինչը, բնականաբար, չի ստացվելու»,- եզրափակել է Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն էՈ՞վ է փչացնում հայ-ռուսական հարաբերություններըՍպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանաՄիութենական պետությանը Հայաստանի անդամակցության հարցը երբեք չի քննարկվել. Սերգեյ ԿոպիրկինԴատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հնարավոր ճնշումների մասին հայտարարությանը դատախազությունը հարկ չի համարում ընթացք տալ Սոչիում անհաջողակ «Ռոմեոն» փորձել է հրկիզել սիրելիի ընտանիքին, բայց խառնել է տան դուռըԻնչպե՞ս դուրս գալ պահքից Կրակոցներ, արտակարգ իրավիճակ Եղեգնաձորում Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան Ինչո՞ւ ադրբեջանական AzTV-ն չի հրապարակել ապօրինի բանտարկված Արայիկ Հարությունյանի հարցազրույցը Ալիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին»Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Արբանյակները ֆիքսել են դեպի ռուսական նավահանգիստ գնացող հյուսիսկորեական տանկերներՓաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Հայտնի են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման նոր ցուցակներում համարների միջակայքերըՍյունիքի մարզում դատավոր է նշանակվել 5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Դուք անկեղծ նախանձում եք ձեր ֆրակցիայի հիմարներին, որոնք դեռ ապրում են 2018-ի մայիսի մեջ․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձըՀունաստանում երկու ուժգին երկրաշարժեր են գրանցվելԺամկետն անցած հավկիթեր են հայտնաբերվելՕրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է Հռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ) Գվարդիոլան կհեռանա «Մանչեսթեր Սիթիից» Ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը փոխվելու է․ ի՞նչ է հայտնի ՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները Կարճատև անձրև, քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի Ներքին Հանդում դպրոցականներն ադրբեջանական դիպուկահարների նշանառության տակ են․ ԹաթոյանՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 3 սպանության փորձ, մեկը՝ հաջողված․ 40–ամյա բնակիչը խոստովանել է Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Խուզարկվել է նաև Ժիրայր Սեֆիլյանի բնակարանը Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էՎաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով «Հայաստանը տանում է դեպի փլուզում». ԼավրովԱրգելափակվել են «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքի երկու հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում․ Ավետ Պողոսյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 1920թ. Երևանից օգնության ուղարկված գնդապետ Թարվերդյանի զորախումբը հասել է Ղարաբաղ. պատմության այս օրը(29 մարտ)Խուզարկվում է Վոլոդյա Ավետիսյանի տունըՄեզ համար մեծ պատասխանավություն ու պատիվ էր լինել կարևորագույն թատերական այս միջոցառման կողքին. Իվետա Տոնոյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ամենադիտված