ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու՞ է Կրեմլը թույլ տալիս մինիսուլթանությանը հարձակվել Հայաստանի վրա. կա երկու տարբերակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

realtribune.ru-ն գրում է, որ փորձագետները փորձում են գնահատել Կրեմլի գործոնը Սյունիքում մինիսուլթանության ագրեսիայի շուրջ։ «IA Realist»-ի գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանի կարծիքով կյանքի իրավունք ունի միայն երկու տարբերակ. «Առաջին տարբերակ. Բաքուն նախկինում համաձայնեցրել է Մոսկվայի և Անկարայի հետ Հայաստանի դեմ իր գործողությունները, որով նրանք փորձում են ռազմական ուժով (այսինքն՝ անօրինական կերպով) պարտադրել «խաղաղության պայմանագիր» և «սահմանազատում»։ Երկրորդ տարբերակ. Բաքուն Հայաստանի դեմ իր գործողությունները համաձայնեցրել է միայն Անկարայի հետ՝ թքած ունենալով Կրեմլի վրա։ Որ տարբերակը ձեզ դուր է գալիս՝ այն էլ հիմք ընդունեք։ Անձամբ ինձ չի հետաքրքրում, թե ո՞րն է ավելի մոտ ճշմարտությանը։ Արդյունքը երկու դեպքում էլ նույնն է»,- ընդգծել է Ծատուրյանը։ Նա կարևոր է համարել միայն այն, որ «հայ ժողովուրդը վճարում է ամեն ինչի համար իր լավագույն որդիների կյանքով». «Դրա մասին պետք է մտածել։ Ի վերջո, ես տեսնում եմ, որ անցած մեկ տարվա ընթացքում Փաշինյանի ռեժիմը հաշվի չի առել 44-օրյա պատերազմի դասերը և շարունակում է ազգը տանել դեպի նոր աղետ։ Դադարեք թակել փակ դռները, անիծյալ լինեք»:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular