ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ABBA-ն նոր ալբոմ է թողարկել 40 տարվա դադարից հետո

ՄՇԱԿՈՒՅԹ

Շվեդական ABBA լեգենդար խումբը նոր ալբոմ է թողարկել 40 տարվա դադարից հետո: Ինչպես հայտնում է «Կոմերսանտ»-ը, Voyage խորագիրը ստացած ալբոմի երգերը  հնարավոր է լսել երաժշտական հոսքային ծառայություններում:

Խմբի 9-րդ ալբոմում 10 ստեղծագործություն է տեղ գտել: Նոր աշխատանքի թողարկման մասին երաժիշտները հայտնել էին սեպտեմբերին: Այն ժամանակ էլ խումբը երկու նոր երգ էր ներկայացրել ալբոմից՝ I Still Have Faith in You և Don't Shut Me Down:

Երաժիշտները նախատեսում են 2022 թվականի գարնանը մեծ համերգ տալ իրենց իսկ տեսքով հոլոգրամների մասնակցությամբ՝ ներկայացնելով նոր ալբոմը: Համերգը տեղի կունենա Լոնդոնի Օլիմպիական այգում, որը հատուկ կառուցվել է համերգի համար:

ABBA-ն, որը հիմնվել է 1972 թվականին, մտադիր է համերգով ավարտել իր ստեղծագործական կարիերան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular