ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կենսունակ ժառանգություն» ամսագիրն անդրադարձել է հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությանը

ՄՇԱԿՈՒՅԹ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության Սոֆիայի տարածաշրջանային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնակցությամբ լույս է տեսել «Կենսունակ ժառանգություն» ամսագրի հերթական` 2021 թ. Համարը:

Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, նշելով, որ այն նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 75-ամյակին և ներկայացնում է Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման մարտահրավերները:

«Ամսագրի ամենամյա թողարկումներն անդրադառնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակում կենտրոնին անդամակցող պետությունների ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության տարբեր դրսևորումներին: Ընդարձակ անդրադարձ կա հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությանը՝ մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի 75-ամյակի կապակցությամբ Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արման Խաչատրյանի խոսքը և Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության թանգարանի կողմից ներկայացված թեմաներին, որոնք վերաբերում են ասեղնագործուհիներ Անահիտ և Անժելա Աբգարյանների ասեղնագործությանը և «Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը Հայաստանի Հանրապետության մարզերում» ծրագրին, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացված «Լճերը, Նոյի ավանդազրույցը, Հայոց լեռները» ծրագրի շրջանակում պատրաստված 3 անիմացիոն ֆիլմերին»,- գրված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular