ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է խորհրդային տարիների հայտնի հաղորդավար Իգոր Կիրիլովը

ՄՇԱԿՈՒՅԹ

Մահացել է խորհրդային և ռուս հայտնի հաղորդավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իգոր Կիրիլովը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, վերջինս մահացել է կյանքի 90-րդ տարում:

«Այսօր վախճանվել է Իգոր Կիրիլովը: Մեր լեգենդար կոլեգան, ավագ ընկերը, շատերի համար իրական ուսուցիչ: Ավելի քան 20 տարի նա վարել է Время ծրագիրը: Նա դարձել է խորհրդային հեռուստատեսության ժամանակաշրջանի մարմնավորումը»,- եթերում ասել է ՌԴ Առաջին ալիքի հաղորդավարը:   

Մահվան պատճառը չի հաղորդվում, սակայն Կիրիլովի օգնականի տվյալներով՝ վերջինս մահացել է տարիքային քրոնիկ հիվանդությունների պատճառով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular