ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կառավարվող ողբերգություն»․ Հայաստանում քննարկում են Լեռնային Ղարաբաղի հարցով նոր համաձայնագրերի հավանականությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

politexpert.net-ը գրում է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերի սկզբին Մոսկվայում։ Ենթադրվում է, որ նոր համաձայնագրեր կստորագրվեն Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ։ Այդ ամենի մասին մանրամասներ է ներկայացրել PolitExpert-ի սյունակագիր Ռուբեն Մարգարյանը:

Թբիլիսիում գրանցված և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Արսեն Խառատյանի անվան հետ կապված Aliq Media-ն վկայակոչելով իր դիվանագիտական ​​աղբյուրները առաջինն է հայտնել երեք առաջնորդների հնարավոր հանդիպման մասին։  Հիշեցնենք, որ ինչպես հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները 2018 թվականին Արսեն Խառատյանը որոշակի դեր է խաղացել Երևան-Բաքու անդրկուլիսային շփումներում: Դրանից հետո RIA Novosti-ն է իր աղբյուրին հղումով նման տեղեկություն հայտնվել։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով ճշտող հարցին, ասել է. «Եթե նման պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք այդ մասին ժամանակին կտեղեկացնենք»: Հայաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վահան Հունանյանն իր հերթին ասել է, որ կոնկրետ պայմանավորվածություններ չկան, բայց կան տարբեր ձևաչափերով առաջարկներ, որոնք դեռ քննարկվում են։

Իսկ որո՞նք են հնարավոր համաձայնագրերի օրակարգային հարցերը։ Եթե ​​խոսենք տեղեկատվության լցոնման էության մասին, ապա անսպասելի որևէ բան չկա: Խոսքը, հավանաբար, լինելու է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկի և երկու հանրապետությունների միջև հաղորդակցության ապաշրջափակման մասին: Արդեն երկար ժամանակ է քննարկվում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցը, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։ Վերջերս Մոսկվայում կայացել է երեք երկրների կառավարությունների ղեկավարների տեղակալների հերթական հանդիպումը, և կարծես թե կողմերը մոտ են կոնկրետ որոշումներին։

 Նոր համաձայնագրերի ստորագրման հնարավորությամբ հանդիպման հավանականության մասին անուղղակիորեն վկայում են նաև երեք առաջնորդների վերջին հայտարարությունները։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս հայտարարել է Հայաստանից «դրական ազդակների» մասին Նախիջևանի ինքնավարության հետ կապի ապաշրջափակման վերաբերյալ։ 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, «Վալդայ» ֆորումի ժամանակ պատասխանելով հարցերին, խոսել է Հայաստանի և Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու անհրաժեշտության մասին: Այդ համատեքստում նա նշել է ռուս խաղաղապահների դերը, սակայն ընդգծել է, որ չի կարելի հույսը դնել միայն տարածաշրջանում ռուսական կոնտինգենտի գտնվելու ժամկետի երկարաձգման հնարավորության վրա։ Պուտինը նաև նշել է Նախիջևանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը Ադրբեջանի համար, և այն, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը կարող է սկսվել ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի քարտեզների հիման վրա։ Նրա խոսքով, այդ գործընթացները կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի խաղաղ գոյակցությանը։ 

Ի վերջո, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում ելույթ ունեցավ «Մտքի գագաթնաժողովում», խոսել է ժամանակակից աշխարհում աշխարհաքաղաքական գործընթացների մոդելավորման մասին։ «Երբ աշխարհը մոդելավորվում է Հայաստանի կողմից, երկիրում սկսում են ավելի լավ հասկանալ այդ աշխարհը, ավելի մեծ մասնակցություն ունենալ գործընթացների կառավարմանը և այդ գործընթացները մեզ համար դարձնում են ավելի կանխատեսելի: Եթե ​​իրավիճակին նայեք աշխարհաքաղաքական տեսանկյունից, ապա մոդելավորումն այս հարցում նույնպես անհրաժեշտ է, այլապես հաճախ մարդիկ պարզապես չեն կարողանում հասկանալ և գնահատել, թե ինչո՞ւ է այդ ամենը տեղի ունենում,- ոգևորված ասել է նա և հավելել, - գլոբալ առումով տարածաշրջանային զարգացումների համատեքստում Հայաստանի ապագան լինելու է կանխատեսելի և կառավարելի։ Երբ մարդկությունը չգիտի, թե ինչո՞ւ են տեղի ունենում որոշակի իրադարձություններ, այդ իրադարձություններն ընկալվում են որպես ողբերգություն, բայց երբ այս գնահատականը հասկանալի է, ապա այդ բոլոր գործընթացները դառնում են վերահսկելի»: Ավելի մարդկային լեզվով թարգմանված սա իրականում տարածաշրջանի երկրների խաղաղ գոյակցությանն ուղղված որոշումներ կայացնելու անհրաժեշտության մասին Պուտինի թեզի շարունակությունն է։ Փաշինյանը փաստացի ասում է. նախապատրաստվում են որոշումներ, որոնք կարող են ընկալվել որպես «ողբերգություն», և մարդիկ կարող են չհասկանալ թե «ինչո՞ւ է դա տեղի ունենում», բայց իրականում ամեն ինչ «կառավարելի և կանխատեսելի է» եթե աշխարհում տեղի ունեցող գործընթացները ճիշտ են հասկացված և մոդելավորված: 

Հնարավոր նոր համաձայնագրերի հանդեպ Հայաստանում ազգային դիմադրություն է ձևավորվում։ Հայաստանում շատերն են բացասաբար վերաբերվում Ադրբեջանի հետ նոր համաձայնագրերի ստորագրման հնարավորությանը, քանի որ կարծում են, որ Փաշինյանի կառավարությունը պատրաստ է միակողմանի զիջումների գնալ Բաքվին, ինչը բացասաբար կանդրադառնա թե՛ Արցախի, թե՛ հենց Հայաստանի ապագայի վրա։ Ընդդիմության ճամբարից ստացված տեղեկությունների համաձայն՝ Փաշինյանի հակառակորդները պատրաստվում են զանգվածային բողոքի ցույցերի և մտադիր են «համազգային դիմադրության շարժում» ձևավորել։ Ընդդիմությանը նյարդայնացնում է այն, որ հնարավոր փաստաթղթերի բովանդակությունը «ժողովրդից գաղտնի է պահվում», և այն, որ նոր պայմանագրերի ստորագրումը պետք է լինի մինչև նոյեմբերի 9-ը։ Ադրբեջանի նախագահի սերը խորհրդանիշների նկատմամբ հայտնի է՝ այդ օրը հանրապետությունը նշում է որպես Պետական ​​դրոշի օրը, և, կարծես թե, Ալիևը մտադիր է նոր պայմանավորվածությունները ներկայացնել որպես իր հերթական հաղթանակը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular