ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյունիքում զորքերի հետքաշման հրամանն անձամբ ես եմ տվել՝ պատերազմից խուսափելու համար. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն այսօր հետաքրքրվեց՝ Սյունիքում զորքերի հետքաշման հրամանը եղել է բանավո՞ր, թե՞ գրավոր:

«Ի՞նչ է այն մարդու անուն-ազգանունը, որ հնչեցրել է նման հրաման, արդյոք ԱԽ նիստ է տեղի ունեցել նման որոշում կայացնելուց առաջ», - հարց հնչեցրեց պատգամավորը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հարցին հարցով պատասխանեց. «Սյունիքի հետ կապված՝ ես երբևէ հրաժարվե՞լ եմ, որ ես այդ որոշման պատասխանատուն եմ, գրավոր է եղել, թե բանավոր է եղել, ընթացակարգերով են տալիս հրամաննները: Քննարկում եղե՞լ է, այո, եղել է, ԱԽ նիստ չի եղել, բայց խորհրդի բոլոր անդամները, Սյունիքի մարզպետը, Արտաքին գործերի նախարարը, որ ասում էր տեղյակ չեն, նախարարի տեղակալը մասնակցել են այդ քննարկմանը, քննարկոմը տեղի է ունեցել կառավարությունում»:

Նիկոլ Փաշինյանն ասաց նաև, որ այդ որոշումը կայացրել են պատերազմից խուսափելու համար:

«Որովհետև, իմ համոզմունքն այն էր, որ եթե այդ որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսելու ու, իրոք, Սյունիքում մենք ունենալու էինք խնդիրներ», - ասաց ՀՀ վարչապետը:

Վարչապետը նշեց` այդ տարածքները հանձնվել են 7 շրջանների մաս լինելու տրամաբանության մեջ, ինչն արձանագրված է ՀՀ տարածքի վարչատարածքային բաժանման մասին օրենքում։
 
Փաշինյանը հստակեցրեց` զորքերը հետ քաշելու հրամանն անձամբ ինքն է տվել, իրականացրել է Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

«Այդ որոշումը կայացվել է ստրատեգիական նշանակության ճանապարհն առնվազն ինչ-որ ժամանակ չկորցնելու նկատառումով», - նշեց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ Սյունիքի հարցով միանձնյա պատասխանատուն ինքն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular