ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցուցակը գլխավորելու եմ ես․ Գարիկ Սարգսյանի հայտարարությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դե ինչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն պաշտոնապես հրապարակեց դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակները գլխավորող թեկնածուների անունները։

Ուրախ եմ տեղեկացնել, որ Վեդի խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու համամասնական ցուցակը գլխավորելու եմ ես։ Առաջիկայում ավագանու մեր մրցունակ թիմով ներկայանալու ենք Ձեզ և ներկայացնելու ենք համայնքի զարգացման մեր իրատեսական ծրագրերը և տեսլականը։

Սիրելի՛ վեդեցիներ և հարակից համայնքների բնակիչներ, մենք գալիս ենք կառուցելու և շենացնելու մեր համայնքը` մեզ շրջապատող միջավայրը ավելի բարեկարգ և հարմարավետ դարձնելով։

Գալիս ենք հետևյալ կարգախոսով.

ՈՒզու՞մ ես շենացնել հայրենիքդ,

Սկսիր քո՛ համայնքից»,-նշել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular