ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը պատրաստ է Եվրոպայի երեք երկրի հետ բանակցություններ վարելու միջուկային գործարքի շուրջ. PressTV

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի իշխանությունները պատրաստ են բանակցություններ վարելու իրանական միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շուրջը Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ներկայացուցիչների հետ: Հոկտեմբերի 27-ին այդ մասին հաղորդել է PressTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Իրանը Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային և Գերմանիային առաջարկել Է իրենց ներկայացուցիչներին ուղակել Թեհրան կամ իրանցի դիվանագետներին ուղարկել այդ երեք երկրի մայրաքաղաքներ:

Նշվում է, որ իրանական կողմն այս պահին որևիցե պատասխան չի ստացել: Սպասվում է, որ Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին հոկտեմբերի 27-ին Բրյուսելում բանակցություններ կվարի Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ, ԳՀՀՊ-ի շուրջը Համատեղ հանձնախմբի համակարգող Էնրիկե Մորայի հետ: Հոկտեմբերի 14-ին նրանք արդեն հանդիպում են ունեցել Թեհրանում, որի ընթացքում քննարկել են միջուկային գործարքին վերադառնալու խնդիրը, ինպես նաև համաձայնության են եկել Բրյուսելում շարունակելու կոնսուլտացիաները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular