ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախ ուրացողը դավաճան է․ ինչպե՞ս Ռուբինյանը բացահայտեց իր թիմի դավաճան էությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ի՞նչ է զգում ԱԺ 1-ին գումարման փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը ԱԺ 8-րդ գումարման փոխնախագահ որդու՝ Ռուբեն Ռուբինյանի վարքը տեսնելով։ Ողջամիտ ու ժողովրդավար մարդը, բնականաբար, խորագույն ամոթ կզգար։ Ինչևէ, Կարապետ Ռուբինյանը չի արտահայտվել այդ կապակցությամբ, փոխարենը նրա նախկին թիմակիցները, իրավապաշտպանները, Հայաստանում ժողովրդավարության համար պայքարողներն են արձանագրում, որ խորհրդարանում իշխող ուժն ու նրա ներկայացուցիչները վաղուց կորցրել են իրականության զգացումը։

Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները առաջանցիկ տեմպերով փորձում են խորհրդարանի նիստերը վերածել հյուսիսկորեական պլենումների, որտեղ քաղաքական միտք ու բանավեճ չկա, փոխարենը հոտնկայս ծափահարում են «վսեմաշուք» առաջնորդի երկնած ամեն հիմարության։

«Արցախ ուրացողը դավաճան է»,- երեկ խորհրդարանում հայտարարել էր ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը կարգադրեց անջատել Մանուկյանի խոսափողն ու պատգամավորին էլ ամբիոնը լքելու կոչ արեց։ Վերջինս շարունակեց ելույթը անջատված բարձրախոսի պայմաններում։ Ռուբինյանը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, վերջիններս պատգամավորին թևերից բռնած հեռացրեցին ամբիոնից, 20 րոպե ընդմիջում հայտարարվեց։

«Քաղաքացիական պայմանագիրը» այս քայլով ապացուցեց, որ, առաջին, իրենք ուրացել են Արցախը, և, երկրորդ, իշխող թիմը դավաճան է։ Իհարկե, պարզագույն այս ճշմարտությունները հայտնի են բոլորին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին, սակայն կարիք չկար հերթական անգամ ի ցույց դնել այդ փաստի ամրագրումը։ Իսկ մենք արձանագրենք, որ Հայաստանի խորհրդարանը վաղուց զրկվել է իր դեմքից, քաղաքական տեքստերից։ Իշխանություններն էլ՝ փոքրիկ բռնապետի գլխավորությամբ, շարժվում է դեպի բացարձակ դիկտատուրա։

Հունան Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular