Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վախենում եմ խայտառակել ազգային հերոսի ինստիտուտը. Աշոտ Աղաբաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գրող, հրապարակախոս Աշոտ Աղաբաբյանը լուսանկար է հրապարակել՝ մակագրելով
 
Վազգենի հետ
Վախենում եմ խայտառակել ազգային հերոսի ինստիտուտը
«Հայաստանի Հանրապետություն» թերթի գլխավոր խմբագիր էի։ 1998-ին մի օր բաց նամակ գրեցի Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին, որի բովանդակությունը հետևյալն էր․ «Պատերազմում պարտված Ադրբեջանը 273 ազգային հերոս ունի, հաղթած Հայաստանը ընդամենը 15 ազգային հերոս, որոնցից միայն յոթն են կռվել ղարաբաղյան պատերազմում։ Ինչու՞։ Բոլոր հերոսները զոհված են։ Ինչու՞ մենք կենդանի, ողջ հերոս չունենք, որ մեր երեխաներին մատնացույց անենք։ Արդյոք հերոսի կոչմանն արժանի մարդ չունե՞նք»։ Հաջորդ օրը զանգահարեց Վազգենը և առաջարկեց հանդիպել։ Ես քո բարձրացրած կարևոր հարցին կպատասխանեմ բանավոր, ոչ տպագրելու համար։ Հանդիպեցինք։ Աշոտ, ասաց, շատ կարևոր հարց ես տվել։ Այս մասին երկար եմ մտածել, ինչու՞ մենք կենդանի հերոս չունենք։ Պատասխանեմ, ես վախենում եմ վարկաբեկել ազգային հերոսի ինստիտուտը, եթե հերոսի կոչում տանք, առաջիններից մեկը պիտի լինի գեներալ Մանվելը, որովհետև լավ է կռվել։ Բայց եթե նրան հերոսի կոչում տանք, այդ օրվանից ես գիշերները հանգիստ չեմ քնի, որովհետև Մանվելն է, մի օր մեկին կառևանգի, մի օր ատրճանակը մեկի քունքին կդնի, կխայտառակվենք։ Ես ասացի՝ դա արդարացում չէ, դուք էլ հերոսի կոչում տվեք Կոմանդոսին, արժանի չէ՞։ Արժանի է, ասաց, բայց նրան տալու դեպքում մանվելներին էլ պիտի տալ։ Չեմ արդարանում, բայց այդպիսի խնդիր կա։
Եթե սրբագրեմ իմ սխալները, երկիրը երկիր կդարձնենք
«Միասնություն» դաշինքի ընտրարշավն էր։ Վազգենը զանգեց և խնդրեց, որ իր հետ գնամ իմ հարազատ Տավուշի մարզ։ Գնացինք։ Բերդում Կարեն Դեմիրճյանի հոյակապ ելույթից հետո միկրոֆոնին մոտեցավ Վազգենը։ Մի տարեց մարդ բղավեց՝ Վազգեն, դու Դեմիրճյանին խանգարեցիր ու պրեզիդենտ դարձրիր Քոչարյանին, հիմա ինչու՞ ես կանգնել Սերոբիչի կողքին։ Ոմանք փորձեցին սաստել նրան։ Բայց Վազգենը այս մարդուն խնդրեց բարձրաձայն կրկնել իր բողոքը։ Հետո Վազգենը պատասխանեց։ Դուք ճիշտ եք, ես խանգարել եմ Կարեն Սերոբիչին, բայց հիմա սխալս ուղղում եմ, վա՞տ է, չե՞ք ուզում։ Բոլորը ուռաներով արձագանքեցին ու ծափահարեցին։ Գիշերը մնացինք Դիլիջանում։
Մինչև գիշերվա ժամը 4-ը առանձնացած զրուցում էինք։ Վազգենը, հիշելով ծերունու հանդիմանությունն, ասաց․ Աշոտ, եթե միայն իմ սխալները սրբագրեմ, մեր երկիրը երկիր կդառնա, եթե հասցնեմ, իհարկե։
Երբ չլինեմ, էն ժամանակ կտպես
Մեր թերթի թղթակցին մեծ հարցազրույց էր տվել։ Արդեն վարչապետ էր։ Հարցազրույցը պատրաստ էր։ Ուզեց կարդալ։ Նյութը տարա կառավարություն։ Ասաց, թող, գիշերը կկարդամ։ Առավոտյան զանգահարեց, կանչեց իր մոտ։ Լսիր, ասաց, մտքում չքրֆես ինձ, գիտեմ, ասելու ես նյութը կռտել ես։ Եվ իր խմբագրած հոդվածը փոխանցեց ինձ։ Ուղիղ կեսը կրճատել էր։ Աչքի անցկացրի, ասացի՝ ամենահետաքրքիր տեղերը հանել ես։ Օրինակ, ասել էր, որ 17 նախարարներից մի տասին պետք է ջուրը գցել, անպիտան են։ Ասացի ափսոս է, նյութն անատամ է դառնում։ Ասաց՝ շատ ես ուզու՞մ տպագրել, կտպագրես, երբ ես չլինեմ։ Կատակում էր, իհարկե․․․
* * *
Դարձյալ ընտրարշավի օրերն էին։ Զանգահարեց ՊՆ մամուլի պատասխանատու Էդիկ Միլիտոնյանը (հիմա ՀԳՄ նախագահն է), ասաց, որ Վազգենը խնդրում է իր հետ Արմավիր գնալ։ Ասացի լավ, սիրով կգամ։ Հինգ րոպե անց զանգահարեց Վազգենի տեղակալ Վահան Շիրխանյանը։ Խիստ տոնով ասաց՝ Աշոտ, էդ որ ասում են Վազգենը խնդրում է իր հետ գալ, նշանակում է դու անպայման պիտի գաս։
Արյունը տվեց գլուխս։ Նա հրամայական, վիրավորական տոնով էր խոսում այն դեպքում, երբ ես տվել էի համաձայնությունս։ Ասացի՝ պարոն Շիրխանյան, ավելորդ զանգ էր Ձեր կողմից, փոխանցեք նախարարին իմ պատասխանը՝ Դուք է՛լ, ձեր ընտրարշավն է՛լ, ձեր նախարարն է՛լ։
Ու անջատեցի։
Հինգ րոպե անց կառավարականով նորից զանգ ստացա։ Վազգենն էր։ Ուղղակի քրքջում էր։ Ասաց․
-Աշոտ, դու ինձ, մեր ընտրարշավը պասլատ ե՞ս արել, տո շատ էլ ճիշտ ես արել, Շիրխանյանին հասնում է, ինձ էլ, բայց ես խնդրելով էի ասել, - ու իր վարակիչ քրքիջով սկսեց ծիծաղել,-լավ էդ սաղ հեչ, գալու ե՞ս, թե՝ չէ։
Հետո, իհարկե, Վահան Շիրխանյանի հետ մտերմացանք․․․
Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ ԻրավապաշտպանՍերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվիՈղջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ ՊետդեպարտամենտԲաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատելԱմերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ ԼուկաշենկոՀիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ)Չնայած այն սարսшփներին, որոնց հայ ժողովուրդը բախվել է և շարունակում է բախվել, դրանք չեն կոտրել նրա հավատը, վճռականությունը կամ գոյատևելու կամքը․ ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ ՇիֆՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըՀայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածումՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակինՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ)Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ)Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանՀող հանձնողները և Ցեղասպանությունը ուրացողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբԱնհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութՌազմաօդային ուժերում ասել են, թե երբ Patriot հակաօդային պաշտպանության համակարգը կարող է խոցել«Կինժալ»-ինԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութԲայդենը ստորագրեց Ուկրաինային օգնություն տրամադրելու օրենքների փաթեթըՕսմանյան կայսրության ծրագրած ցեղասպանությունը քիչ էր մնում ոչնչացներ հինավուրց ժողովրդին, քրիստոնեական կորիզին, որը ծաղկում էր Հարավային Կովկասում․ Հունաստանի նախագահԽաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող է լուրջ միջազգային օգնություն դառնալ Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում. Սիրանուշ ՍահակյանՈստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՎՊ-ի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու նրանՕտարերկրյա գործակալների մասին օրենքը վնասում է Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ծրագրերը․ ԲորելԹուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունըԿանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս. ԹրյուդոՈր քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան ՕհանյանՍերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (լուսանկարներ)Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորըԻ՞նչ էր անում Սուրեն Պետրոսյանը ձերբակալումից րոպեներ առաջ․ ով է նրան ձերբակալողը (տեսանյութ)Ադրբեջանցի է ինքնասպան եղել. մանրամասներԿյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ ՀովհաննիսյանըՓաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Արտակարգ իրավիճակ․ պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոցԱյս պահին Բագրատ սրբազանը, օգտագործելով թեմի շինությունները, հավաքներ է կազմակերպում Իջևանում «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Հողերը տալուց հետո, ինչպե՞ս ենք պահելու գյուղերը․ ԲագրատյանԽոշոր հրդեհ՝ ՀՀ-ումՕդի ջերմաստիճանը կբարձրանա Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվելՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված էԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Գերմանիայում ձյուն է տեղացելՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նրա տղան տարիներ առաջ սպանվել էր
Ամենադիտված