ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որքա՞ն հաճախ են կորոնավիրուսի նոր մուտացիաներ հայտնվելու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսի նոր մուտացիաները կհայտնվեն ամսական առնվազն երկու անգամ։ Նման կարծիք է հայտնել բժիշկ եւ հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը։

«Իրականում դրանք շատ ավելի հաճախ են հայտնվում, պարզապես միշտ չէ, որ հայտնվում մեծ թվով մարդկանց շրջանում։ Տասնյակ նոր տարբերակներ են հայտնվում թուլացած իմունիտետով հիվանդ մարդկանց մոտ, նրանք լուրջ հիվանդանում են, եւ նրանց օրգանիզմում մուտացիաները հազարավոր անգամներ ավելի արագ են զարգանում, քան բնության մեջ: Այսինքն՝ նոր շտամների աղբյուրը ծանրհիվանդներն են՝ թուլացած իմունիտետով»,- URA.ru-ի հետ զրույցում ասել է մասնագետը։

Նրա խոսքով՝ այն մուտացիաները, որոնք «կճեղքեն», միշտ ավելի վարակիչ կլինեն, այլ ոչ թե՝ մահացու կամ վտանգավոր, քանի որ վիրուսի նպատակը ոչ թե դրա կրողին սպանելն է, այլ գոյատեւելն ու տարածվելը։

Ինչպես նշել է մասնագետը, ներկայումս գործող պատվաստանյութերը պաշտպանում են վիրուսի նոր շտամներից։

«Լավ նորությունն այն է, որ այսօրվա պատվաստանյութերը հիմնականում պաշտպանում են նոր շտամներից, քանի որ բոլոր մուտացիաները հայտնվում են կորոնավիրուսի սպիտակուցի ներսում: Իսկ պատվաստանյութը հակամարմիններ է առաջացնում վիրուսի բոլոր տեսակների նկատմամբ, եւ եթե սպիտակուցի մեջ ինչ-որ փոփոխություն լինի, դա նշանակություն չունի, քանի որ պատվաստանյութն ազդում է ամբողջ վիրուսի վրա»,- ասել է Մյասնիկովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular