ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում Հայաստանից պահանջել են Զանզեգուրը հանձնել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

avia.pro-ն գրում է, որ Թուրքական «TGRT» պետական ​​հեռուստատեսությունը պահանջել  է, որ Հայաստանը ողջ Զանգեզուրը փոխանցի Ադրբեջանին, ինչը թույլ կտա Ադրբեջանը կապել Նախիջևանի և, համապատասխանաբար, Թուրքիայի հետ: Ըստ թուրքական կողմի Հայաստանը պետք է համաձայնվի նման գործարքի, քանի որ Երևանը չունի 50 միլիարդ դոլար, որը Հայաստանը չգիտես ինչու պետք է վճարի Բաքվին։

«Թուրքիայի պետական ​​TGRT հեռուստաընկերության եթերում հետաքրքիր պահ է եղել, հաղորդավարն ասել է. «Քանի որ Հայաստանը հնարավորություն չունի 50 միլիարդ դոլարի չափով փոխհատուցում վճարել Ադրբեջանին, դրա դիմաց նրանք պետք է տան Զանգեզուրի հողերը», - ասել է հաղորդավարը։ Այս տեղեկությունը մեջբերել է իրանցի լրագրող Հայալ Մուազզինը: Թուրքիայի պետական ​​հեռուստատեսությունը հստակ չի պարզաբանել, թե ինչո՞ւ Հայաստանը պետք է այդքան ահռելի գումար վճարի Ադրբեջանին կամ տա իր տարածքի մի մասը, սակայն փորձագետները կանխատեսում են, որ դա ընդամենը սադրանք է Անկարայի կողմից, հատկապես, հաշվի առնելով այն, որ Բաքուն տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ։ 

Ավելի վաղ Երևանը հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր չէ Ադրբեջանին դեպի Նախիջևան միջանցք ստեղծելու իրավունք տալ, կողմերի միջև նման բանակցություններ նույնիսկ չեն վարվում: Սակայն ավելի վաղ տեղեկություններ կային, որ իրանական վերջին զորավարժությունները պարզապես խափանել են Զանզեգուրը վերահսկողության տակ վերցնելու նպատակով Թուրքիայի և Ադրբեջանի հնարավոր հարձակումը Հայաստանի վրա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular