ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն և Երևանը պատրաստվում են ինչ որ բա՞ն ստորագրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ng.ru-ն գրում է, որ անցած շաբաթվա վերջը նշանավորվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ին Մոսկվայում կայանալիք հանդիպման վերաբերյալ հակասական տեղեկություններով։ Ամսաթիվը, կարծես թե, պատահական չի ընտրվել՝ Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ավարտի տարելիցը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լղոզված ասել է, որ եթե Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան գագաթնաժողովի անցկացման վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվի, ապա Կրեմլն անմիջապես կտեղեկացնի այդ մասին։ Հայաստանի ԱԳՆ-ն էլ ավելի միանշանակ է եղել. նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտարարել է, որ հանդիպման առաջարկը միայն քննարկվում է, և «շշուկները... ակնհայտ սադրիչ են և չեն համապատասխանում իրականությանը»։

Սակայն, ի տարբերություն այդ ամենին, «Ալիք Մեդիա» -ն, վկայակոչելով իր «հավաստի դիվանագիտական ​​աղբյուր»-ը հայտնել է, որ Փաշինյանի և Ալիևի կողմից Պուտինի միջնորդությամբ ստորագրվելիք երկու փաստաթղթերը իրականում վերջնական են և չեն ստորագրվի միայն ֆորսմաժորային իրավիճակի դեպքում: Աղբյուրը հայտնել է, որ առաջին փաստաթղթում Երևանն ու Բաքուն ճանաչելու են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները և փոխադարձ տարածքային ամբողջականությունը համաձայն ԽՍՀՄ ՊՆ գլխավոր շտաբի 1920-ականների քարտեզների։ Երկրորդ փաստաթղթով ամրագրվելու են հաղորդակցությունների ապաշրջափակումը, միջանցքների ստեղծումը, այդ թվում կապը Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավարության միջև։ Հրատարակությունը խոստացել է առաջիկա օրերին տեղեկացնել ևս երկու փաստաթղթերի բովանդակության մասին, որոնք կստորագրվեն, և որոնք կազդեն Արցախի (Լեռնային Ղարաբաղ) կարգավիճակի և կրկին միջանցքային ճանապարհների վրա։ Հայաստանում այդ իրարամերժ հաղորդագրությունները ծայրահեղ մտավախություն են առաջացրել: Այն, ինչ կատարվում է ընդդիմության և սոցցանցերի հայկական հատվածի սրտովը չէ, բայց այդ ուժերը, կարծես թե, չեն կարողանում ազդել իրավիճակի վրա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular