ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ երկրները սկսել են դուրս բերել զորակազմն ու զինտեխնիկան Տաջիկստանից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների զինծառայողներն Աֆղսնտանի հետ սահմանի մոտակայքում անցկացրած զորավարժություններից հետո սկսել են զորքերի և զինտեխնիկայի դուրս բերումը Տաջիկստանից:

«Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի զինծառայողները, որոնք մասնակցել են ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին, սկսել են վերադառնալ մշտական տեղակայման դիրքեր»,- «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ Կենտրոնական ռամական շրջանի մամուլի ծառայությունը:

Զորքերի և ռազմական տեխնիկայի տեղափոխմանը ներգրավվել են 201-րդ ռազմբազայի ավիացիոն խմբի ուղղաթիռները և ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռները:

Հիշեցնենք, որ Տաջիկստանում համատեղ զորավարժություններն անցկացվել են հոկտեմբերի 18-23-ը: Ուսումնավարժանքներին մասնակցել է ավելի քան 500 միավոր տեխնիկա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular