ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սուդանի մայրաքաղաքն ամբողջությամբ շրջափակվել է բանակի կողմից. ԶԼՄ-ներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սուդանի մայրաքաղաք Խարթումը երկուշաբթի առավոտից ամբողջովին շրջապափակել է բանակայինների կողմից: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով տեղի հեռուստաալիքին, քաղաքի բոլոր մուտքերը փակվել են, փակ են կամուրջները և կենտրոնական փողոցները:

Բացի այդ, զինվորականները շրջափակել են մայրաքաղաքի օդանավակայանը՝ սահմանափակելով դրա հասանելիությունը: Միևնույն ժամանակ «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը հայտնում է, որ խոշոր ավիաընկերությունները դեռևս երկու օր առաջ դադարեցրել են չվերթները դեպի Խարթում:

Հաղորդվում է նաև, որ փողոց են դուրս եկել մարդիկ, որոնք արձագանքել են  քաղաքացիական ուժերի՝ երկրում իշխանության բռնազավթմանը դիմակայելու կոչերին: Ցուցարարներն անվադողեր են այրում:

Երկրում ժամեր առաջ զանգվածային ձերբակալություններ են սկսվել իշխող Ինքնաիշխան խորհրդի առաջնորդ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանի և վարչապետ Աբդալլա Համդոկի հանդիպումից հետո: Ձերբակալվել են մի շարք նախարարներ: Առաջիկայում սպասվում է Ալ-Բուրհանի հայտարարությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular