ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում վնասակարություն են գտել ալյումինիումի փայլաթիթեղի ներմուծումից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

metaltorg.ru-ն գրում է, որ ԱՄՆ-ի Միջազգային առևտրի հանձնաժողովը վերջերս հայտարարել է, որ որոշել է ԱՄՆ-ի արդյունաբերությանը հասցված վնասը Հայաստանից, Բրազիլիայից, Օմանից, Ռուսաստանից և Թուրքիայից ալյումինե փայլաթիթեղի ներմուծումից: ԱՄՆ առևտրի դեպարտամենտի որոշման համաձայն, ալյումինե փայլաթիթեղը «ԱՄՆ-ում վաճառվում է իրական արժեքից ցածր գնով և սուբսիդավորվում է Օմանի և Թուրքիայի կառավարությունների կողմից»:

Հանձնաժողովը հայտնել է, որ առևտրի նախարարությունը «հրաման կտա Օմանից և Թուրքիայից այդ ապրանքի ներմուծման նկատմամբ փոխհատուցման տուրքերի սահմանման, ինչպես նաև որոշումներ կլինեն Հայաստանից, Բրազիլիայից, Օմանից, Ռուսաստանից և Թուրքիայից ներմուծման նկատմամբ հակադեմպինգային տուրքերի մասին:

Ըստ Ալյումինի ամերիկյան ասոցիացիայի տվյալների՝ 2019 թվականին այդ երկրներից ԱՄՆ ալյումինե փայլաթիթեղի ներմուծման արժեքը կազմել է մոտավորապես 272 միլիոն դոլար:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular