ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներն տեղեկացրել են այն ախտանիշի մասին, որը COVID-19 կորոնավիրուսը դրսևորվում է արդեն պատվաստված մարդկանց մոտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

glas.ru-ն գրում է, որ COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց թիվն ավելանում է, սակայն հիվանդությունը շարունակում է հարձակվել ինչպես պատվաստվածների, այնպես էլ չպատվաստվածների վրա: Շատ մարդիկ հետաքրքրվում են, թե արդյո"ք հիվանդության ախտանիշները տարբեր են չպատվաստվածների և պատվաստվածների միջև:

Ռուս բժիշկները խոսել են այն ախտանիշի մասին, որը կարող է արտահայտվել միայն պատվաստված քաղաքացիների մոտ: Փորձագետները վերահսկել են նրանց, ովքեր վարակվել են կորոնավիրուսով պատվաստման կուրսից հետո, և եկել են այն եզրակացության, որ նման մարդկանց միավորում է մեկ ախտանշան: Այդ մեկ ընդհանուր ախտանիշով կարելի է կասկածել վարակված լինելու մեջ: Պատվաստված մարդկանց մոտ դա փռշտոց է: Բժիշկները խորհուրդ են տալիս նման ախտանիշի հայտնվելու դեպքում հնարավորինս մնալ տանը և կորոնավիրուսի թեստ հանձնել:

Հիշեցնենք, որ պատվաստանյութը չի տալիս 100% երաշխիք, որ անձը չի վարակվի կորոնավիրուսով: Պատվաստման հիմնական նպատակն է պաշտպանել մարդուն հիվանդության ծանր ընթացքից և մահից: Պատվաստված անձի մոտ հիվանդությունը սովորաբար լինում է թեթև և ոչ մահացու:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular