ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս խաղաղապահները 2 հա տարածք են ականազերծել Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի մոտակայքում. ՌԴ ՊՆ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի ականազերծման հումանիտար ստորաբաժանման զինծառայողները 2 հա տարածք են մաքրել Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններում՝ սահմանազատման գծի մոտակայքում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Ականազերծման աշխատանքների ժամանակ ռուս զինվորականները տարբեր մոտեցումներ են դրսևորում, այդ թվում՝ ձեռքով իրականացվող ականազերծումը , ականներ որոնող շների ներգրավումը, մեխանիկական համակարգերի կիրառումը, ինչպես նաև ականազերծման ռոբոտատեխնիկական համալիրների օգտագործումը:

Ինչպես հաղորդվում է, զինծառայողներն ամեն օր մարզում են ականի որոնումներ իրականացնող շներին՝ ծառայողական հմտությունների բարելավման նպատակով:

«Հումանիտար ականազերծման ստորաբաժանման սպառազինման կազմում ընդգրկված են պայթուցիկ սարքավորումների որոնման ժամանակակից համակարգեր, սակայն ո՛չ ինդուկցիոն ականորսիչը, որը ցույց է տալիս մետաղական պատյանով արկի գտնվելու վայրը, ո՛չ գծային տեղորոշիչը, որը հայտնաբերում է էլեկտրոնային պայթուցիչը, չեն կարող բացահայտել պայթուցիկ նյութի առկայությունը: Այստեղ հույսը հնարավոր է դնել միայն շան հոտառության վրա, քանի որ վարժեցված շունն ունակ է հայտնաբերել զինամթերքի մեջ առկա տրոտիլը, որը գտնվում է կես մետրից էլ խոր հողի մեջ»,- հայտնել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ռոման Կոգաևը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular