ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ծանր լույս` ծանր վերադարձ»․ Նիկոլ Փաշինյանը հատում է բոլոր կարմիր գծերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հատում են բարոյական ու մարդկային բոլոր կարմիր գծերը։ Օրեր առաջ հայտարարվեց, թե կառավարական հանձնաժողով են ստեղծել՝ գրող, հրապարակախոս, ՆԳ նախկին նախարար, տարագրության մեջ մահացած Վանո Սիրադեղյանի աճյունը Հայաստան տեղափոխելու համար։ Պարզվում է՝ կառավարությունը մատը մատին չի խփել այդ կարևոր գործն իրականացնելու ուղղությամբ, իսկ ժամանակին Սիրադեղյանի անունով երդվող Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթից ավելի ժամանակ չի «գտել» Սիրադեղյանի ընտանիքին ցավակցելու համար։ Վանո Սիրադեղյանի այրին` Ռուզան Տոնոյանը «Ազատությանն» է փոխանցել իր հայտարարությունը:
 
«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ կառավարությանը` հանձին վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով ստեղծելու և աճյունը Հայաստան տեղափոխելու անկեղծ ջանքեր գործադրելու համար: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս օրերին անկեղծ ցավակցում և զորակցում են մեզ: Ուզում եմ տեղեկացնել, որ Վանո Սիրադեղյանի «ծանր վերադարձը» Հայաստան կիրականացնեմ ես։ Խնդրում եմ զերծ մնալ ավելորդ մեկնաբանություններից և շահարկումներից»,- նշել է նա:
 
Ճշտող հարցին` արդյո՞ք հստակ է Վանո Սիրադեղյանի աճյունը Հայաստան տեղափոխելու հարցը, Տոնոյանն արձագանքել էր. «Եթե հեռանկարները հստակ լինեին, «ծանր վերադարձ» չէի կոչի. «Ծանր լույս` ծանր վերադարձ»:
 
Ըստ էության, Վանո Սիրադեղյանի կինը, պարզապես չցանկանալով սրել կրքերը, նրբանկատորեն խուսափել է իշխանության հասցեին ասել այն, ինչին արժանի են: Մինչդեռ իշխանական սազանդարները երեկվանից մի քեֆ-ուրախության մեջ են, իբր Վանո Սիրադեղյանի կինը շնորհակալություն է հայտնել կառավարությանն ու անձամբ Նիկոլ Փաշինյանին։ Իշխանական ԶԼՄ-ներն էլ հենց այդ կտորն էին առանձնացնում ու վերնագիր դնում։ Սա, փաստացի, խոսում է թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ նրա կողմնակիցների խորը բարոյալքման մասին, վկայում, որ այսօր Հայաստանի ղեկին են մարդիկ, որոնց համար արգելակներ գոյություն չունեն։
 
Մովսես Սարգսյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular