ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ նախագահի հայտարարությունը բավականին մտահոգիչ ու վտանգավոր եմ համարում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով Հայաստան-Ադրբեջան սահմանագծման ու սահմանազատման մասին, ասել է, որ գործընթացի համար բավական է երկու կողմերի ու Ռուսաստանի մասնակցությունը, ուրիշի մասնակցություն պետք չէ, որովհետև քարտեզները ՌԴ բանակի գլխավոր շտաբում են, որոնք ցույց են տալիս, թե խորհրդային տարիներին ինչպես էր անցնում սահմանը երկու երկրների միջև: Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ։

Հարցին, թե Պուտինի այս խոսքից կարո՞ղ ենք եզրակացնել, որ նա այդ գործընթացից դուրս է թողնում տարածաշրջանային, և ոչ միայն, խաղացողներին քաղաքագետը պատասխանել է․ «Բավականին մտահոգիչ ու վտանգավոր եմ համարում այդ հայտարարությունը, որն ունի մի քանի հասցեատեր: Առաջին հասցեատերերը Հայաստանն ու Ադրբեջանն են, որոնց հասկացնում է, որ առանց Ռուսաստանի խնդիրը չի լուծվելու, և իզուր են այլ դաշնակիցներ փնտրում, ընդ որում՝ դա հավասարապես վերաբերում է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին: Վերջինս հույս ունի Թուրքիայի օգնությամբ նոր սահմաններ գծել ուժով կամ այլ կերպ: Հայաստանն էլ ժամանակ առ ժամանակ ցանկություն է ցույց տալիս միջազգայնացնելու Արցախի ու սահմանային խնդիրները: Հայտարարության մյուս հասցեատերը արտաքին աշխարհն է՝ ի դեմս Արևմուտքի: Կարծում եմ՝ Պուտինի այս խոստովանությունը կամ հայտարարությունը պետք է դիտարկել Մարիա Զախարովայի՝ 3+3 ձևաչափ ձևաչափի վերաբերյալ հայտարարության հետ համատեղ, որում պաշտոնական Ռուսաստանը մեղադրում է Արևմուտքին՝ 3+3 ձևաչափի գործունեությունը թույլ չտալու մեջ, ինչի համար, Պուտինը, կարծես թե, ուղերձ է հղում դրսին, որ սահմանազատման գործընթացում Արևմուտքը ոչ մի կերպ պահանջված չէ ու չի կարողանա առանց իրեն դա անել: Ակնհայտորեն Ռուսաստանը թողնում է, որ կողմերն ավելի խոր փակուղու մեջ հայտնվեն ու ստիպված լինեն դիմել իրեն»:

Անդրադառնալով հարցին, թե ՌԴ նախագահը նաև նշել է, որ այդ քարտեզներում կան բաներ, որոնք փոխզիջումներ են պահանջում՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան հարթեցնել, փոխանակել, արդյոք Պուտինն անկլավներն է ակնարկում քաղաքագետը ասել է․ «Այո՛, ենթադրում եմ, որ խոսքը վերաբերում է անկլավներին: Ըստ էության, նա խոսում է, որ կողմերը կարող են նաև պայմանավորվել փոխանակումների շուրջ՝ հրաժարվելով միմյանց տարածքում ունեցած անկլավներից, հանուն նոր սահմանագծերի»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular