ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ցանկացած նոր իշխանություն կարող է վիճարկել նոյեմբերի 9-ից հետո տրված տարածքները.Հայկ Նահապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը AD TV «Հարցազրույցի» տաղավարում ասաց, որ ադրբեջանցիները փոխել են իրենց ռազմավարությունը և փորձում են Սյունիքում, Գեղարքունիքում, շուտով նաև Տավուշում ու Արարատի մարզում վարել այնպիսի քաղաքականություն, որպեսզի հայաթափեն այդ տարածքները։
 
Դրան հակազդելու ուղիներ կան՝ հայտարարում է Նահապետյանը և իր այդ փորձով պատրաստ է կիսվել համապատասխան մարմինների հետ։
 
Նա շեշտում է, որ Սև լիրճ ներխուժած ադրբեջանցիների վրա պետք է կրակեին հայ դիրքապահները, սակայն նրանց չկրակելու հրաման է եղել տրված։
 
Հայկ Նահապետյանը հայտարարում է, որ Հայաստանից տարածքների հանձնումը Ադրբեջանին կատարվում է անօրինական ճանապարհով, քանի որ դելիմիտացիան ու դեմարկացիան պահանջում են երկու երկրների կողմից կառավարական մակարդակով հանձնաժողովների ստեղծում, այնուհետև դեմարկացիայի հանձնաժողովներ, այնուհետև դա ուղարկվում է ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին, որ երկու պետույթունների սահմանների ճշգրտում է եղել և այլն։
Սակայն, նոյեմբերի 9-ից հետո նման գործընթաց չի եղել՝ հետևաբար այն անօրինական է։ Հետևաբար, Հայաստանի հաջորդ ցանկացած իշխանություն կարող է դիմել ՄԱԿ-ի համապատասխան մարմնին ու ասել, որ իրենց նախորդ, «ծախված» իշխանությունները ապօրինաբար հանձնել են տարածքներ։
 
Մանրամասները՝ տեսանյութում։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular