Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի զիջումները միայն կավելցնեն Անկարայի ախորժակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ng.ru-ն գրում է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրումից հետո հայ-թուրքական հարաբերությունների շուրջ ստեղծվել է հետաքրքիր և չափազանց անհասկանալի իրավիճակ: Այլ կերպ ասած, խոսքը վերաբերվում է 44-օրյա պատերազմի դադարեցումից հետո տարածաշրջան ռուս խաղաղապահների մուտքին, բոլոր ճանապարհների և հաղորդակցությունների ապաշրջափակմանը, գերիների վերադարձին և այլ պայմանավորվածություններին: Մի փոքր առաջ անցնելով պետք է ասել, որ մինչ այժմ տարածաշրջանում ոչ մի ճանապարհ չի բացվել, գերիները ինչպես պահվում էին Ադրբեջանում այնպես էլ շարունակում են պահվել այնտեղ: Այսպիսով, փաստորեն, բացի ռազմական գործողությունների դադարեցումից, կողմերը ոչ մի բանի չեն հասել: Միևնույն ժամանակ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրեթե յուրաքանչյուր հրապարակային ելույթում ասում է, որ տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատումից հետո ինքը Թուրքիայից ստանում է «որոշ դրական ազդակներ», և Հայաստանը «դրական ազդանշաններին կպատասխանիդրանց դրական է պատասխանում»: Իր հերթին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում է Հայաստանի իշխանություններից եկող «դրական ազդակների» և «այս ուղղությամբ փոխադարձ քայլեր ձեռնարկելու» պատրաստակամության մասին: Թուրք առաջնորդը նաև հույս է հայտնել, որ իրավիճակը տարածաշրջանում դեպի լավը կփոխվի: Ավելին, կողմերը խոսում են նաև միմյանց հանդիպելու հնարավորության մասին, եթե, Հայաստանը, ըստ Էրդողանի, պատրաստ լինի միջանցք բացել իր տարածքով: Այդ միջանցքը, ըստ Անկարայի և Բաքվի ծրագրերի կտրելով Հայաստանը Իրանից պետք է անցնի հայկական Սյունիքով և Ադրբեջանը կապի իր էքսկլավ Նախիջևանի և հետագայում Թուրքիայի հետ: Բայց բոլոր մակարդակներով հայկական կողմը հայտարարում է, որ նման միջանցքի մասին խոսք չկա և չի կարող լինել: Այսպիսով, շրջանը փակվում է. թվում է, որ իրավիճակի ամբողջական լուծման մոտեցումներն այնքան հեռու են միմյանցից, որ, մեղմ ասած,  դեռ վաղ է խոսել տարածաշրջանում լիարժեք խաղաղության և բարգավաճման մասին: Անկարան շարունակում է Հայաստանի հետ խոսել նախապայմանների լեզվով: Եթե ​​ավելի վաղ թուրքերը հայտարարում էին, որ իրենց և հայերի միջև առկա է ԼՂՀ չլուծված հակամարտությունը, ապա այժմ, երբ այդ հարցը, ըստ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների, հանված է, դրված է հետևյալ պայմանը`միջանցք, նոր տրանսպորտային զարկերակ, որը ձեռնտու է Բաքվին և Անկարային, բայց ոչ Հայաստանի կամ, ասենք Իրանին և Ռուսաստանին: Ավելին, նույնիսկ եթե ենթադրենք, որ նման միջանցք ստեղծվի, վերլուծաբաններից ոչ մեկը կասկած չունի, որ Էրդողանը հայերին կներկայացնի իր վաղեմի պահանջը, որն է հրաժարվել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից, այսինքն սեփական պատմությունից:

Ըստ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի, եթե նույնիսկ պատկերացնենք իրավիճակը, երբ հայերը հրաժարվում են իրենց պատմությունից և հիշողությունից, միևնույն է, «Թուրքիայի համար Հայաստանի դեպքում ընդունելի է ընդամենը երկու կարգավիճակ. վասալական պետություն, կամ անկախության ամբողջական կորուստ»: «1991 թվականից Թուրքիայի իրական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ ուղղված է եղել հենց այդ նպատակներից մեկին հասնելուն, - վստահ է գիտնականը,- մնացած ամեն ինչ պարզապես դիվանագիտական ​​ծածկ է»: Սաֆրաստյանի կարծիքով, ոչ մի լավ բան չի լինի Անկարայի հետ Երևանի դիվանագիտական ​​«սիրախաղից». «Թուրքերն անընդհատ իրենց ավանդական պահանջներին կավելացնեն նորերը»: Նա վստահ է, որ ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը այդ հարցերում զիջումների չեն գնա, և դա ակնհայտ է: «Այն ամենը, ինչ այժմ ասվում է հայկական կողմին, հնչում է այսպես. կամ անում եք այնպես ինչպես կասենք, կամ ոչ մի կերպ, և եթե Հայաստանը գնա որևէ զիջման՝ Թուրքիայի պահանջները կշարունակեն աճել և ավելի խստացվել: Կրկնում եմ ՝ թուրքերի նպատակն է Հայաստանը դարձնել իրենցից ամբողջությամբ կամ մեծապես կախված վասալական պետություն, եթե Հայաստանի իշխանությունները համաձայնվեն Թուրքիայի պայմանների կատարման հետ, դա կնշանակի հրաժարվել ազգային ինքնության մի զգալի մասից»,-  եզրափակել է Սաֆրաստյանը: 

Քաղաքական վերլուծաբան Մանվել Գումաշյանի կարծիքով, եթե անցյալ պատերազմը դիտարկենք աշխարհաքաղաքական ցնցումների պրիզմայով, ապա կարող ենք վստահորեն ասել, որ դա ռուս-թուրքական առճակատման հաջորդ փուլն է: «Ասվածը հաստատելու համար առանց մանրամասնելու միայն շեշտենք. Հարավային Կովկասում Հայաստանն է մնացել Ռուսաստանի միակ իրական դաշնակիցը, որը վտարվել է ոչ միայն Վրաստանից, այլ նաև Ադրբեջանից, - ասել է նա ng.ru-​​ին,- իսկ Սուրբ տեղը երբեք դատարկ չի մնում, և այսօր Վրաստանի, ինչպես նաև Ադրբեջանի համար Թուրքիան է լիարժեք ռազմավարական գործընկեր: Այսպիսով, Հայաստանը մնում է միակ խոչընդոտը Թուրքիայի համար Հարավային Կովկասում լիակատար վերահսկողության ճանապարհին»: Այդ իսկ պատճառով, ըստ Գումաշյանի, Անկարայի մասնակցությունը վերջին պատերազմին բավականին նշանակալի է եղել: «Ակնհայտ է, որ եթե հայերն ամբողջությամբ դուրս մղվեին Լեռնային Ղարաբաղից, Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, ոչ միայն վերջնականապես կկորցնի Ադրբեջանի նկատմամբ վերահսկողությունը, այլ նաև, հավանաբար, ինքնին նրա ներկայությունը Հայաստանում կասկածի տակ կլինի, ինչը նշանակում է Մոսկվայի դուրս մղում ամբողջ Հարավային Կովկասից»,-եզրափակել է Մանվել Գումաշյանը:

Ներկայումս Անկարան Բաքվի համար թիվ մեկ գործընկեր է: Դիմակները պատռված են. Թուրքիան չի թաքցնում այն ​​փաստը, որ Հայաստանը կայուն խաղաղության համար ստիպված կլինի կատարել իր բոլոր պայմանները: Հակառակ դեպքում «նրանք կարող են կրկնել»: ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացման ֆոնին, որը կրկին մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով, թվում է, թե խաղաղության մասին բոլոր խոսակցությունները ժամանակ շահելու համար են:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Пашиняну не верят даже на ЗападеВ Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяРежим перешел к репрессиям и насилию в ТавушеАршак Карапетян заявил о начале акций неповиновенияЕдинственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянПашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииПашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Армения и Азербайджан не нуждаются в посредниках — Алиев Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромКурсы валют в Армении «Интер» Генриха Мхитаряна обыграл «Милан» и в 20-й раз стал чемпионом Италии В Минске почтят память жертв Геноцида армян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянАнна Бадалян завоевала два золота в Ницце В Культурном центре посольства РА в России пройдет встреча, посвященная Габриелу Сундукяну Заявление о внутренней ситуации в Армении Запад отправит экспертов в АрмениюАдминистрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыСоздавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак КарапетянДля четырех сел нашли козла отпущенияАдминистрация забыла об армянских военнопленных,,Паст’’:то о чем говорили члены партии ,,Гражданский договор’’ и что было сделано диаметрально противоположно: 20 примеров .Допущение ошибки на дипломатическом поле может стать фатальным, особенно для Армении: Аршак КарапетянПашинян признает свою неудачуАлександр Григорян станет новым главным тренером «Волгаря» Нарек Григорян сделал ассист в разгромной победе против «Клужа» Как обмануть жителей Тавуша: краткое руководство от Никола ПашинянаПамятник Арно Бабаджаняну В Париже неизвестный пришел в консульство Ирана и угрожает устроить взрывЗаявление трех фракций НС Арцаха: Вывод российских миротворцев из Арцаха недопустимНе торопитесь хоронить надежду, не вносите сомнение в мою и нашу веру - в этом залог будущего Армении и России: Ответ Затулина МанукянуМИД представил итоги встречи госкомиссий по делимитации государственной границы между Арменией и АзербайджаномВ Москве пройдут переговоры Путина и АлиеваНужно заменить евроатлантическую безопасность на евразийскую - ЛавровГосдеп отреагировал на информацию в СМИ о подписании в Брюсселе военного документа с АрмениейМеждународный гуманитарный деятель и бизнесмен Рубен Варданян требует немедленного и безусловного освобождения всех армянских политзаключённых: Он объявил голодовкуКак Пашинян вводит в заблуждение: в Воскепаре говорит одно, в Беркабере – другоеПочему представитель МИД России распространяет и комментирует ложь?Отказ от карт «Мир» в первую очередь ударил по пенсионерамДействующая власть серьезно обеспокоена политической заявкой Аршака КарапетянаНа севере Турции произошло землетрясение магнитудой 5,6Армен Григорян и Брис Рокфей затронули итоги состоявшейся 5 апреля встречи Армения-ЕС-СШАФранцузский депутат армянского происхождения: Франция решила не оставлять Армению в одиночестве против продолжающейся агрессии Азербайджана, почему Соединенные Штаты не могут сделать то же самое?«Причины геополитические»: Бегларян об уходе российских миротворцев из АрцахаПресс-секретарь МИД: Опубликованный в азербайджанских СМИ документ является фейком, Брюссельский процесс был и будет абсолютно прозрачнымГарник Даниелян: Азербайджанцы дойдут до церкви, а пограничные силы Азербайджана встанут у реки
Самое популярное