Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լրագրողների հանդեպ բռնության 3, ճնշման՝ 20 դեպք է եղել․ ԽԱՊԿ հրապարակումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2021թ․ երրորդ եռամսյակը լրատվամիջոցների ու լրագրողների համար խիստ մտահոգիչ էր նախևառաջ նրանց նկատմամբ կիրառվող նոր սահմանափակումների առումով․ հայտնում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն։

Ութերորդ գումարման Ազգային ժողովի ղեկավարությունը հուլիսի 30-ին ընդունեց երկրի օրենսդիր մարմնում նախադեպը չունեցող մի որոշում, որով սահմանափակեց խորհրդարանի շենքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների ազատ տեղաշարժն ու աշխատանքի հնարավորությունները՝ կապված պատգամավորներից մեկնաբանություններ և հարցազրույցներ վերցնելու, մշտական հանձնաժողովների նիստերը և այլ քննարկումները լուսաբանելու հետ։

Մեկ այլ աննախադեպ երևույթ էր օգոստոսի 11-ին և 25-ին ԱԺ նախագահի հրահանգով խորհրդարանի նիստերի դահլիճից հեռարձակվող ուղիղ եթերի անջատելն ու անվտանգության ծառայության աշխատակիցների միջամտությամբ լրագրողներին մամուլի համար հատկացված օթյակից դուրս հանելը և նրանց աշխատանքը դադարեցնելը՝ պատգամավորների միջև բռնկված ծեծկռտուքը չնկարահանելու նկատառումով։ Ընդ որում, ԶԼՄ-ների ներկայացուցիչների գործունեության խոչընդոտումներն ուղեկցվել են նաև բռնություններով, տարատեսակ այլ ճնշումներով։ Ազգային ժողովում տեղի ունեցած այդ միջադեպերի ընթացքում գրանցվել են 3 ֆիզիկական բռնության, 3 ճնշման և 2 տեղեկություն ստանալու իրավունքի խախտման դեպք։ Այս իրադարձությունների առնչությամբ ԽԱՊԿ-ն ու գործընկեր լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել դատապարտող հայտարարություններով և պահանջել բարենպաստ պայմաններ ստեղծել խորհրդարանում հավատարմագրված թղթակիցների ու օպերատորների համար։

ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակելու, պաշտոնական տեղեկատվության հասանելիությունը նվազեցնելու իշխանությունների մտադրություններն արտահայտվել են նաև օրենսդրական և այլ նորմատիվ-իրավական ակտերի նախագծերի առաջադրմամբ: Այսպես՝ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում իշխող ուժի նախաձեռնած փոփոխություններն ու լրացումները սեպտեմբերի սկզբից կրկին դրվեցին շրջանառության մեջ՝ չնայած թե՛ տեղական լրագրողական կազմակերպությունները, թե՛ միջազգային կառույցները բացասական կարծիք էին արտահայտել դրա առնչությամբ: Մասնավորապես՝ ներկայացվածօրինագծով, ի թիվս այլի, նախատեսվում էր արգելել հղումը չնույնականացվող աղբյուրներին։ Այս մոտեցման կիրառումը լրջորեն կկաշկանդի լրագրողական
գործունեությունը, կսահմանափակի տեղեկատվության աղբյուրների հետ աշխատանքը։ Միաժամանակ, դա չի լուծում անհանգստացնող խնդիրը՝ կապված կեղծ լուրերի տարածման հետ։

Հուլիսի 30-ին ԱԺ-ն ընդունեց, իսկ օգոստոսի 30-ին ուժի մեջ մտավ Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով քրեականացվեց անձին հրապարակայնորեն ծանր վիրավորանք հասցնելը, ինչի համար սահմանվել են տարբեր չափերի տուգանքներ, իսկ որոշ դեպքերում մինչև 3 ամիս ազատազրկում։ Այս նախագծերի փաթեթը լրագրողական կազմակերպությունները գնահատել են հետընթաց` վիրավորանքի ապաքրեականացումից դեպի քրեականացում՝ ի թիվս այլի շեշտելով առկա խտրական մոտեցումը քաղաքացիների տարբեր խմբերի նկատմամբ։ Սեպտեմբերի 28-ին էլ «Freedom House» միջազգային կազմակերպությունը կարճ հաղորդագրությամբ մտահոգություն հայտնեց այս առնչությամբ՝ ՀՀ իշխանություններին կոչ անելով անհապաղ դադարեցնել վիրավորանքը քրեականացնող այս  հակասահմանադրական օրենսդրության կիրարկումը:

Այս նոր օրենքն ընդդեմ լրատվամիջոցների ու լրագրողների դատական հայցերի հոսքն ավելացնելու մեծ հավանականություն է ստեղծում։

Ի դեպ, դիտարկվող ժամանակահատվածում զրպարտության և վիրավորանքի հիմքով ներկայացվել է 15 նոր դատական հայց, դրանց գերակշիռ մասը՝ 9 հայցը, ներկա և նախկին պաշտոնյաների ու պետական մարմինների կողմից են։

Լուրջ մտահոգության առիթ էին նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ԱԱԾ-ի հուլիսի 2-ին պաշտոնական e-draft.am հարթակում քննարկման դրված նախագծերը, որոնցով նախատեսվում էր ՀՀ կառավարության e-gov.am կայքում չհրապարակել պաշտոնատար անձանց գործուղումների նպատակի, ծախսերի, քննարկված թեմաների, ընդունված որոշումների մասին տեղեկությունները։ Բացի այդ՝ չներկայացնել մեկ անձից իրականացվող գնումների մասին, ինչպես նաև մի շարք այլ տվյալներ: Քննարկման դրված փաստաթղթերի դրույթների ճնշող մեծամասնությունը հակասություն ունի գործող օրենսդրության, ինչպես նաև Բաց կառավարման միջազգային գործընկերության շրջանակում ՀՀ ստանձնած պարտավորությունների հետ։

ԶԼՄ-ներին վերաբերող մեկ այլ նախաձեռնություն էլ վերաբերում է «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն։ Սեպտեմբերի 16-ին ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատվեց և ԱԺ ներկայացվեց օրինագիծ, որով առաջարկվում է արգելել վիճակախաղերի, ինտերնետ տոտալիզատորի և ինտերնետ շահումով խաղերի գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյով, համացանցով և արտաքին գովազդի միջոցով:

Եռամսյակի ընթացքում գրանցվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ ֆիզիկական բռնության 3, ճնշումների՝ 20 դեպք, տեղեկատվություն ստանալու ու տարածելու իրավունքի 37 խախտում:

Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ էՊաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. Մելքոնյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)Le Monde. Մակրոնը Ուկրաինա արշավի համար պատրաստում է այն գունդը, որը 1812 թվականին մտել էր ՌուսաստանՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները ՀՀ-ին կտրամադրվի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ և 16,000,000 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով դրամաշնորհ՝Արտակարգ դեպք․ 3 շոկոլադի համար դաժան ծեծի են ենթարկել խանութի վաճառողուհուն«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Բաբկեն ԹունյանՈւկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակBloomberg. ԱՄՆ-ն ակնկալում է ստանալ թուրքական տրոտիլ զինամթերքի արտադրության համարՉեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. ՍաղաթելյանՏավուշի գյուղերը կհանձնեն խաղաղ, կամ ուժային գործողության արդյունքում. ադրբեջանցի պատգամավորԻնչո՞ւ «Մհեր Արմենիան» երկար դադարից հետո վերադարձավ Հայաստան․ երգչի անկեղծ խոստովանությունը25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգըՏարադրամի շուկան փոփոխվել է Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը․ Տիգրան Աբրահամյան Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Տեղի է ունեցել աշխատաժողով` «Կիբեռանվտանգության ռազմավարության ներդրում» թեմայով«Ժամանակն է Հայաստանին դուրս մղել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, որպեսզի չվճարենք նրա ռուսաֆոբիայի համար»Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործիցԹուրքական անուղղակի ակնարկներըՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում«Առաջին հերթին տնտեսությունը»Դաժանորեն սպանվել է 64–ամյա Աշոտ ՀովհաննիսյանըՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր ԱբրահամՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվելԹռչնագրիպից մարդ է մահացելԿոչ՝ Ոսկեպարից «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Կարևոր․ երթևեկության փոփոխություն կլինի (լուսանկար)Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար31-ամյա Դավիթ Այվազյանը տեղում մահացել էՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութովԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ (լուսանկար)Եղանակը կտաքանա մինչև +22Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է«BMW»-ով ոստիկանություն տեղափոխված անչափահասի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ ՔոչարյանըԱրևմուտքը պետք է չսխալվի ՀայաստանումԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով Արցախից՝ Տավուշ2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները ԱԱԾ-ն կարևոր հայտարարություն է տարածել Դրամական աջակցություն՝ արցախցիներին Մահվան ելքով վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին
Ամենադիտված