ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դժվար է վատթարացնել այն, ինչը գոյություն չունի. ՌԴ-ն՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՆԱՏՕ–ի երկրների առաջնորդները պետք է հասկանան Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման իրենց պատասխանատվության աստիճանը` Մոսկվայի վրա մեղքը բարդելն անթույլատրելի է, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
 
«Սկզբունքորեն իհարկե դժվար է վատթարացնել այն, ինչն այսօր գրեթե գոյություն չունի, նկատի ունեմ Ռուսաստանի և ՆԱՏՕ–ի հարաբերությունները որպես փոխգործակցության, երկխոսության հարթակ»,– «Ռոսիա 24»–ի եթերում ասել է փոխնախարարը։
Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ դաշինքը իր վերջին գործողություններով զգալիորեն ընդլայնեց «նման վատթարացման հնարավորության սահմանները հասկանալու հորիզոնները»։
«Մենք հստակ ելնում ենք նրանից, որ այն մարդիկ, որոնք որոշումներ են կայացրել, իսկ այդ որոշումը չի կարող չընդունվել ՆԱՏՕ–ում կոնսենսուսով, գիտակցում էին իրենց կողմից հասցված վնասի պատասխանատվության աստիճանը։ Եվ նման պայմաններում մենք չենք ընդունում որևէ փաստարկ, որը թույլ կտա նրանց դաշինքի հետ հարաբերությունների վատթարացման մեղքը դնել Ռուսաստանի ուսերին», – հավելել է Գրուշկոն։
 
Նա նշել է, որ ՆԱՏՕ–ի կողմից ռազմավարական բաղադրիչի ներգրավմամբ ռազմական ակտիվության ընդլայնումը Ռուսաստանի հետ սահմանին «սառը պատերազմի սխեմաներով, որոնց մասին հիշել է ՆԱՏՕ–ի ղեկավարությունը, ռազմական նոր իրողություններ է ստեղծում»։
Հոկտեմբերի 21-ին Լեհաստանի ՊՆ ղեկավար Մարիուշ Բլաշչակը ՆԱՏՕ–ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակում հայտարարել էր, որ ԵՄ պաշտպանական նոր հայեցակարգը` ԵՄ–ի ռազմավարական կողմնացույցը, «Ռուսաստանից բխող սպառնալիքներ է» ենթադրում։
 
Սա մեկնաբանելով՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՌԴ–ին զսպելու ՆԱՏՕ–ի ռազմավարությունը ամենավառ ձևով հաստատում է դաշինքի հետ պաշտոնական երկխոսությունը դադարեցնելու Ռուսաստանի որոշման իրավացիությունը։
Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ Մոսկվան երբեք պատրանքներ չի ունեցել ՆԱՏՕ–ի էության վերաբերյալ, և դա կրկին ապացուցվում է։
«Դաշինքը խաղաղության համար չի ստեղծվել, այն ստեղծվել է առճակատման համար, դրա համար է ստեղծվել ու նախագծվել, – պարզաբանել է Պեսկովը։ – ՌԴ–ն մշտապես միջոցներ է ձեռնարկում սեփական շահերը պաշտպանելու համար»։
 
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 18-ին հայտարարել էր ՆԱՏՕ–ին կից դիվանագետներին արտաքսելու վերաբերյալ Ռուսաստանի պատասխան միջոցների մասին. բացի Մոսկվայում ՆԱՏՕ–ի կապի ռազմական առաքելության աշխատանքի դադարեցումից, դադարեցվում է նաև նրա տեղեկատվական բյուրոյի աշխատանքը։
ՆԱՏՕ–ին կից Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը նույնպես նոյեմբերի 1-ից կամ մի փոքր ավելի ուշ դադարեցնում է աշխատանքը։ Ռուսաստանի հետ շփումներ ունենալու համար դաշինքն այսուհետ պետք է դիմի Բելգիայում ՌԴ դեսպանին։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular