ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ում հանդես են եկել համավարակի պատճառով մտցված մուտքի սահմանափակումները մեղմացնելու օգտին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրամիության ղեկավարները, ամփոփելով Բրյուսելում անցկացվող գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքները, հանդես են եկել ԵՄ-ում տեղաշարժման սահմանափակումները մեղմացնելու օգտին, որոնք մտցվել էին կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ, ինչպես նաեւ հորդորել են՝ արագացնել աշխատանքը երրորդ երկրների հետ COVID-հավաստագրերի փոխադարձ ճանաչման ուղղությամբ: Այդ մասին ասվում է հանդիպման արդյունքերի վերաբերյալ գրավոր եզրակացություններում:

«Համաճարակաբանական իրադրության զարգացման լույսով Եվրախորհուրդը հետագա համակարգման կոչ է անում՝ ԵՄ-ի ներսում ազատ տեղաշարժվելու եւ ԵՄ ուղեւորությունները դյուրացնելու համար… Եվրախորհուրդը նաեւ կոչ է անում Եվրոպական հանձնաժողովին՝ ակտիվացնել երրորդ երկրների հետ աշխատանքը հավաստագրերի փոխադարձ ճանաչման ուղղությամբ»,-ասվում է փաստաթղթում:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ ԵՄ-ն ներկայում տեխնիկական կոնսուլտացիաներ է անցկացնում Ռուսաստանի հետ՝ COVID-հավաստագրերի փոխադարձ ճանաչման համար: Նա հավաստել է, որ ռուսական կողմը Եվրամիությանը փաստաթղթեր է տվել COVID-հավաստագրերի հանձնման ԵՄ-ի համակարգի հետ իր համակարգի համատեղելիությունը համեմատելու համար:

Ներկայում 43 երկրներ արդեն միացել են եվրոպական էլեկտրոնային COVID-հավաստագրի համակարգին, ներառյալ ԵՄ-ի 27 երկրները, Եվրոպական տնտեսական տարածության մեջ մտնող երեք պետությունները եւ 12 այլ երկրներ ու աշխարհի տարածքներ:

Բացի այդ, տեխնիկական բանակցություններ են անցկացվում եւս 28 երկրների հետ: ԵՄ-ում հավաստագիրը սահմանվել է ամռանը եւ կոչվածէ դյուրացնել դրա բնակիչների տեղաշարժը միության ներսում: Այն տրվում է տվյալների տեսակներից մեկի հիման վրա՝ լրիվ պատվաստման, կորոնավիրուսի դեմ բացասական թեստի եւ դրա նկատմամբ հակամարմինների առկայության դեպքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular