ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանի լկտիացումը աշխարհաքաղաքական լուրջ վտանգներ է պարունակում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միջազգային հանրության ակտիվ թողտվությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է լկտիանալ, սպառնալիքներ հղել անգամ ԱՄՆ նախագահ Բայդենին, Իրանին, այլ պետությունների։ Թերևս, սա օբյեկտիվ է, երբ արևմտյան երկրները չկարողացան կամ չուզեցին զսպել նրա ախորժակը արցախյան պատերազմում, այսօր ստիպված են տեսնել տարածաշրջանում նոր խոշոր խաղացողի հայտնվելը։ Թուրքիայի նախագահն այսօր անգամ որոշել է զայրացնել Իրանին։ Աֆրիկայից վերադառնալիս՝ ինքնաթիռում նա ասուլիս է տվել թուրքական լրատվամիջոցներին, նշել, թե չի կիսում այն կարծիքը, որ ճգնաժամը կարող է վերածվել թեժ փուլի:

«Անձամբ ես նման սպասում չունեմ: Իրանն Ադրբեջանը չի վերածի ինչ-որ թիրախի՝ Իսրայելի հետ Բաքվի հարաբերությունների պատճառով: Որովհետև այսօր Իրանում բնակվող ադրբեջանցիների թիվն ակնհայտ է: Այս գործոնը, անշուշտ, կստիպի մտածել: Ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: Կարծում եմ, որ Իրանի նոր կառավարությունը չի շարունակի գործել նույն սխալը»,- ասել է էրդողանը։

Ըստ էության, Իրանին վախեցնելով իր տարածքում բնակվող ադրբեջանցիների թվով, Էրդողանը հստակ նշում է, թե կարող է լուրջ խմորումներ առաջացնել հենց Իրանի տարածքում։ Գաղտնի չէ, որ Իրանն ամենից շատն է անհանգստացած այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում։

«Մենք այդ հարցը քննարկել ենք իմ եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ։ Զանգեզուրի միջանցքի բացման հարցում մեր վճռականությունը մնում է անփոփոխ», - ասել է էրդողանը:

Այժմ գնդակը Իրանի դաշտում է, տեսնենք, թե ինչ արձագանք կտան Թուրքիայի նախագահի լկտի պահվածքին։ Հայաստանի իշխանություններից որևէ ակնկալիք, միևնույն է, չկա։ Միայն ԱԽ քարտուղարի շուրթերով մեղմիկ հերքումներ են տարածում, թե «միջանցքի» հարց գոյություն չունի։ Մինչդեռ վաղուց է հայտնի փաշինյանական իշխանության հերքումների իրական արժեքը։

Կարեն Լևոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular