Ստավրոպոլի ձեռնարկությունները Հայաստանում ներկայացրել են իրենց արտադրանքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆstv24.tv-ն գրում է, որ Ստավրոպոլի ձեռնարկությունները մասնակցել են ArmProd Expo-2021 միջազգային ցուցահանդեսին, որը տեղի է ունեցել Երևանում: Ինչպես տեղեկացնում է տարածաշրջանի Տնտեսական զարգացման նախարարությունը Հայաստանի մայրաքաղաքում հավաքվել են ավելի քան 80 կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում Ստավրոպոլից չորս կազմակերպություններ:
Ստավրոպոլի երկրամասի հավաքական տաղավարում, որը կազմակերպվել էր Ձեռնարկատիրության աջակցության տարածաշրջանային հիմնադրամի արտահանման կենտրոնի կողմից, ներկայացվել են Ստավրոպոլի 4 արտադրողների ապրանքներ։ Ստավրոպոլի երկրամասը ցուցահանդեսին ներկայացել էր հանքային ջրեր և մսամթերք արտադրող ձեռնարկություններով, տարածաշրջանի կաթնամթերքի առաջատար գործարաններից մեկով և քիմիական արտադրանք արտադրող ընկերությամբ:
Ստավրոպոլի տաղավարն առանձնահատուկ հետաքրքրություն էր ներկայացնում այցելուների և ցուցահանդեսի այլ մասնակիցների համար: Իսկ տարածաշրջանային ձեռնարկությունների ներկայացուցիչները հնարավորություն են ստացել շփվելու պոտենցիալ դիստրիբյուտորների և ապագա գործընկերների հետ:
Ցուցահանդեսում տեղի են ունեցել գործնական հանդիպումներ մի քանի արտասահմանյան ընկերությունների հետ, որոնց հետ բանակցությունները կշարունակվեն առաջիկայում: «Ստավրոպոլի արտադրողները ակտիվորեն փնտրում և մուտք են գործում միջազգային վաճառքի շուկաներ: Այդ գործընթացում ձեռներեցությանը աջակցելու համար նրանց օգնում է տարածաշրջանային ենթակառուցվածքը: Նման միջոցառումներին ընկերությունների մասնակցությունը ապահովելը աջակցության հիմնական տեսակներից է», - ասել է տարածաշրջանային տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Սերգեյ Կրինինը:
Ստավրոպոլի երկրամասի մասնակիցները նշել են, որ այդ գործարար ծրագիրը լավ հնարավորություն է ընձեռում ծանոթանալու երկրների և տարածաշրջանների գիտական և արտադրական ներուժին, ինչպես նաև փոխշահավետ հարաբերություններ հաստատելուն:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը