ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


BBC-ն ներկայացրել է XXI-րդ դարի 100 լավագույն հեռուստասերիալների ցանկը

ՄՇԱԿՈՒՅԹ

Բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիան, հիմնվելով 43 երկրների փորձագետների կարծիքի վրա, ներկայացրել է XXI-րդ դարի 100 լավագույն հեռուստասերիալների ցանկը: 

Ինչպես բացատրվում է, BBC Culture նախագիծն անցկացրել է ամենամյա հարցում՝ նվիրված հեռուստատեսությանը, քանի որ վերջին 18 ամիսների ընթացքում հենց հեռուստատեսությունն է  գլխավոր դերակատարում ունեցել կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով կարանտինում հայտնված մարդկանց կյանքում:

206 փորձագետներ, որոնց թվում եղել են լրագրողներ, քննադատներ, ոլորտի ներկայացուցիչներ, կազմել են իրենց սիրած 10 նախագծերի ցանկը: Մասնակցել է 100 կին, 104 տղամարդ և երկու ոչ բինարային անձ:

Առաջին տեղը զբաղեցրել է HBO հեռուստաալիքի «Գաղտնալսում» (The Wire) սերիալը: Ամերիկյան հեռուստատեսային ոստիկանական դրաման ցուցադրվել է 2002-2008 թթ. :

«Խենթերը» (Mad Men) շոուն գրավել է երկրորդ տեղը, երրորդը`«Բոլոր դժվարությունների մեջ» (Breaking Bad) քրեական դրաման: Նաև առաջին տասնյակում են ներառվել «Ֆլիբեգ» (Fleabag ), «Գահերի խաղը» (Game of Thrones) սերիալները:

Հարյուրյակում են ներառվել նաև «Չեռնոբիլը», «Մեծ պայթյունի տեսությունը», «Ռիկը և Մորտին»: Վերջին տեղում «Թագուհու գամբիտն» է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular