ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքները որոշակիորեն բխում է ՌԴ շահերից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի (Լաչին) շրջանում ադրբեջանական կողմի զորավարժություններ է իրականացնում։ Այս թեմայով զրուցել ենք ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ։

Հարցին, թե ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը և արդյոք այդ զորավարժությունները Ռուսաստանի դեմ չէ ռազմական փորձագետը պատասխանել է․ «Ադրբեջանը միայնակ չի կատարում այս գործողությունները, և Քաշաթաղում մինչև զորավարժությունները սկսելը առաջին անգամ այդ շրջանում Թուրքիայի հետ համատեղ իրականացրին զորավարժանքներ, որի ժամանակ ինքս էլ հայտարարեցի, որ դրանց հետևելու են զորավարժություններ, այնպես որ, այս զորավարժությունները սպասելի էին: Զորավարժությունները հիմնականում ուղղված են ոչ թե ՀՀ-ի, այլ Իրանի դեմ, որովհետև Ադրբեջանը հայտարարել էր, որ Արցախի տարածք են մտնում իրանական պետհամարանիշներով բեռնատարներ, ինչն անթույլատրելի է, և փորձ է կատարվում Իրանի նկատմամբ սադրանքների դիմել։ Ադրբեջանի գործողությունները Ռուսաստանի դեմ ուղղված չեն։ Այն սադրանքները, որ իրականացնում է Ադրբեջանը, որոշակիորեն բխում է ՌԴ շահերից: Վերջիվերջո, եթե Ադրբեջանը հանդես է գալիս հաղթողի դիրքերից, ապա Ռուսաստանը փորձում է ուժեղի կողմը բռնել, և ձեռնտու է ուժեղ գործընկեր ունենալ: Ռուսաստանը հայկական կողմին և, ընդհանրապես, խաղացող երկրներին փորձում է ցույց տալ, որ իրականում տարածաշրջանում կարող է շատ ավելի լավ գործընկեր լինել Ադրբեջանը, քան պարտված և այդպես էլ ոտքի չկանգնող Հայաստանը: Ռուսաստանը նաև ցույց է տալիս, որ Հայաստանի ներկա իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը, որը ավելի շատ հակված է դեպի Թուրքիա, և կեղծ խաղաղասիրության քարոզը․․․ Ռուսաստանը փորձում է ցույց տալ, որ կա այլընտրանք: Այդ այլընտրանքը կարող է լինել Ադրբեջանը, և արցախահայությունը Արցախում՝ Ադրբեջանի կազմի մեջ»:

Հարցին, թե Ադրբեջանի այդ գործողություններն ուղղված չե՞ն ռուսական խաղաղապահ առաքելության դեմ, նա պատասխանեց. «Այստեղ արդեն ոչ թե Ադրբեջանի գործողություններն են, այլ Թուրքիայի: Թուրքիան ուզում էր ներկայացվածություն ունենալ Հարավային Կովկասում, բայց այդպես էլ չհաջողվեց Ռուսաստանի հետ միասին խաղաղապահ զորքեր տեղակայել, և սահմանափակվեցին միայն մոնիտորինգային խմբով: Այս շրջանում Թուրքիան փորձում է Ռուսաստանին նեղել այն իմաստով, որ՝ եթե դու չհամաձայնես «Զանգեզուրի միջանցքի» հետ, ապա ամեն ինչ անելու եմ, որ դու՝ որպես խաղաղապահ, այդ մանդատը չունենաս և դուրս գաս Արցախից: Այնպես որ, բավականին բազմավեկտոր է, և չի կարելի միանշանակորեն ասել, որ դա Ռուսաստանի դեմ է: Ռուսաստանն ուզում է, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվեն դեպի Թուրքիա ուղղվածությունից: Այսօր քաղաքականությունն ավելի շատ տարվում է այնպես, որ ճանապարհների ապաշրջափակումով ՀՀ-ն գնում է ավելի շատ Թուրքիայի ազդեցության տակ, քան Ռուսաստանի»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular